Ընթացիկ նախագիծ՝ «Թումանյանական օրեր»
Մասնակիցներ՝ 1.1 և 1.2 դասարանի սովորողներ
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ժամկետը՝ Փետրվարի 16-ին, ժամը՝ 11:30-12:30
Նպատակը՝ Թումանյանական օրեր նախագծի շրջանակներում «Թումանայանի հեքիաթները» ներկայացման դիտում:

Երթուղի՝
Խնդիրները՝
- Թումանյանի հեքիաթների տարբերակում թատրոնում, ներկայացման մեջ:
- Բանավոր խոսքի զարգացում, տեսածը, լսածը վերապատմելու, մտքերը շարադրելու կարողության ձևավորում:
- Ներկայացում դիտելու հմտությունների, թատրոնում պահելու, վարքագծի ձևավորում:
- Թիմային աշխատանքի կազմակերպում, ճամփորդության նախապատրաստվելու կարողությունների ձևավորում:
Նկարագրությունը՝ 1.2 դասարանի սովորողները փետրվարի 16-ին ուսումնասիրում են Թումանյանի ստեղծագործությունները, առանձնացնում, նկարում, ծեփում հեքիաթների սիրելի հերոսներին, օրն ամփոփում ենք Հերիկ մալյանի անվան կինոդերասանի թատրոնում «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը դիտելով: Ներկայացումը դիտելուց հետո կստեղծենք Թումանյանի հեքիաթների աուդիոգիրք կամ ռադիոնյութեր:
Անհրաժեշտ նյութեր՝
- թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
- ուսապարկ՝ սնունդ, ջուր
Նախապատրաստական աշխատանքներ՝
Զրույց Թումանյանի հեքիաթների մասին
Ամփոփում
- պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ ճամփորդության մասին, ֆոտոշարք, հրապարկել կայքում, դասարանական բլոգում: