Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ Փետրվարի 1-ից մարտի
Նպատակը՝ Թումանայանի ստեղծագործությունների ուսումնասիրում, ընթերցում, տարածում:
Խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում:
- Թումանյանի ստեղծագործությունների բերանացի յուրացում:
- Նոր ստեղծագործությունների ուսումնասիրում, յուրացում, անդրադարձ նախորդ ստեղծագործություններին:
- Ստեղծագործությունների մեկնաբանում, ներկայացում:
- Տեխնոլոգիական հմտությունների ձևավորում:
- Մեդիահմտությունների ձևավորում:
Նախագծի նկարագրությունը՝ Թումանյանական ընթերցումներ, ստեղծագործությունների մեդիափաթեթի կազմում, հրապարակում: Ստեղծագործությունը յուրացնելուց հետո ստեղծում ենք մեդիափաթեթ՝ նկարում ենք paint նկարչական ծրագրով, պատրաստում ռադինյութեր: Իրականացնում ենք ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի թատրոն՝ «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը դիտելու:
Գործողությունների ընթացքը
Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Նյութերը ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային գրականությունից:
Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի ։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը ։Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը, պատրաստում ենք աուդիոհեքիաթներ: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։
Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսներին և ներկայացման մեջ օգտագործում:
Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին, ընտրում որևէ ստեղծագործություն ներկայացնում մեդիանյութերի տեսքով՝ ընտանիքի անդամների հետ ստեղծելով ֆիլմ, ձայնագրությամբ կամ միասին իրականացնել բեմադրություն՝ տիկնիկային, ստվերային կամ ընտանիքով:
Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից վերցնում ենք հատվածներ և այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն:
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթներիկ շիլափլավ
- Ստեղծագործական երևակայության երկանդամություն.
«Քամին», «Էս էն է», «Շունը», «Կանաչ ախպեր», «Ամպն ու սարը», «Լուսաբացին», «Առաջին ձյուն», «Մարտ», «Ծիտիկի օրորքը»,«Փիսոն», «Ճամփորդներ», «Անհաղթ աքլորը», «Ծիտը», «Երկինքը փուլ է գալիս», «Սուտասանը», «Բարեկենդանը», «Անխելք մարդը»։
Արդյունքների ամփոփում՝