
Երթուղի՝Ծովակալ Իսակով 52/6-Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ(Էջմիածին)
Մասնակիցներ՝ 1. 2 ջոկատի, 2.2 ջոկատի ճամբարականներ
Վայրը՝ ք. Վաղարշապատ( Էջմիածին), «Մաչանենց տուն»
Ժամկետը՝ Հունվարի 27-ին, ժամը՝ 10:30
Նպատակը՝ ազգագրական փառատոնի ամփոփում, <<Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին>> նախագծի իրականացում, ազգային մշակույթի ուսումնասիրում, յուրացում և փոխանցում, հայրենաճանաչություն:
Խնդիրներ՝
- Սովորել ազգային երգ , պար, «Էջմիածին» պարերգը:
- Տեղեկություններ գտնել քաղաքի, եկեղեցիների մասին, քննարկել տիեզերքից միչև քաղաք հասկացությունները տիեզերք, մոլորակներ, Երկիր, մայրցամաքներ, պետություններ, մարզեր, քաղաքներ, համայնքներ, գյուղեր) :
- Համագործակցել Վաղարշապատ քաղաքում բնակվող ծնողների հետ, նպաստել ընտանեկան դպրոցների մասնակցությանըել Ձմեռային ազգագրական փառատոնին:
Նկարագրությունը, ընթացքը՝
1. 2 ջոկատի, 2.2« Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականների հետ Հարավային դպրոցից շարժվում ենք Վաղարշապատ:
Առաջին կանգառ՝ ք. Զվարթնոց Զվարթնոց հայկական միջնադարյան հուշարձան՝ քայլք, ուսումնասիրում:
Երկրորդ կանգառ՝ ք. Վաղարշապատ՝Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Եկեղեցու բակում հանդիպում Սմբատ Սմբատյաի մայրիկին , Մարիամ Դանղյանի մայրիկին՝ Լիլիթ Զաքարյանին( էջմիածնաբնակ են, ծնողը մեզ կօգնի, կծանոթացնի քաղաքին), քայլք, զբոսանք եկեղեցու բակում, Էջմիածին պարերգի կատարում , եկեղեցում «Հայր մեր» երգի կատարում:
Քաղաքային թափառումներ քաղաքում, քայլքով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի: Ճամբարականների հետ կքայլենք, «Էջմիածին» պարերգի կատարում: Քայլքով կշարունակենք Սուրբ Գայանե եկեղեցի:
Մեր ուսումնական ճամփորդությունը կամփոփենք՝ այցելելով «Մաչանենց տուն», կշրջենք, կծանոթանանք այնտեղ գործող մշակութային ծառայություններին՝ պատկերասրահ, թանգարաններ, ազգային խոհանոց, Թատրոն-ստուդիա և այլն:
Նախապատրաստական աշխատանքներ՝
<<Էջմիածին>> երգն ու պարի ուսուցում
Պարի ուսուցում ավագ սեբաստացիների հետ
Վարպետության դաս՝ խոհանոցում են սեբաստացի ծնողները
Պատրաստում ենք ավանդական հալվա
Զրույց քաղաքների մասին՝ <<Տիեզերքից մինչև քաղաք>>