Երգեր՝ «Ավետիս», «Բասեն բարի», «Ծառ ծաղկեցավ», «Դան-դան»։
Բանաստեղծություններ՝ «Առաջին ձյունը», «Ձմեռ», ամանորյա ասիկներ։
Սովորողները կանգնում են կիսաշրջանաձև։ Հեղինակները գալիս են կենտրոն։
Հեղինակ 1- Լինում են չեն լինում 4 գեղեցիկ, մշտադալ, փշատերև ծառեր են լինում:
Հեղինակ 2- Ծառերը սովորական չէին, այլ կա խարդական։
Սովորողներ- կախարդակա՞ն։
Հեղինակ 2- Այո, կախարդական։
Հեղինակ 3- Ծառերը կախարդական էին ,քանի որ երբ կանգնոմ ես դրանց տալ և երազան պահում, երազանքն անպայման կատարվում է
Երազանքները կատարվում են: Սակայն կա պայման՝ երազանքները կատարվում են այն դեպքում, եթե դրանք բարի են, երազանք պահողն էլ պիտի լավ ու բարի գործեր անի:
Գալիս են կենտրոն 4 ծառերը, նստում գետնին, սովորողները երգում են <<Ծառ ծաղկեցավ >> երգը։
Ծառերը բացվում են ։ Առաջին ծառին մոտենում է սովորողների առաջին խումբը․
-Մենք ուզում ենք, որ հիմա կոնֆետի անձրև տեղա։
—Իսկ դուք ի՞նչպես եք տարին անցկացրել։
-Մենք մեզ շատ լավ ենք պահել, օգնել ենք ենք մեր բոլոր ընկերներին, հոգ ենք տարել իրար մասին, հյուրասիրել ենք իրար։
—Շատ լավ, ուրեմն ձեր կոնֆետի անձրևը կտեղա։
Առաջին ծառը կոնոֆետներ է նետում սովորողների խմբի վրա, նրանք պաշտպանվելով հովանոցներով, հետ են գնում։
Սովորողների երկրորդ խումբեը մոտենում է երկրորդ ծառին։
-Ուզում ենք ամանորյա բարեմաղթանքներ ստանալ։
-Իսկ ի՞նչ կարող եք անել։
—Մենք կարող ենք արտասանել։
Արտասանում են <<Կռունկները >> բանաստեղծությունը՝ ծաթով, դոփով, ռիթմիկ շարժումներով։
Սովորողների երրորդ խումբը մոտենում է երրորդ ծառին․
— Փշատերև՛ գեղեցկուհի, կատարի՛ր մեր ցանկությունը, մենք ուզում են ճամփորդել ամբողջ աշխարհում։
—Իսկ ի՞նչ կկարող անել ։
-Մենք կարող ենք երգել։
Սովորողների խումբը շրխկաններով, ռիթմիկ ծափերով ու դոփերով երգում է Դան-դան երգը։
Չորրորդ ծառին է մոտենում շարքում կանգնած վերջին սովորողը։
-Ես ուզում եմ միայն ես լավ սովորեմ, միայն ես աստղիկներ ստաման, էյ, դու կարո՞ղ ես կատարել։
-Ես չեմ կատարի քո ցանկությունը, քանի որ այն բարի չէ, դու պիտի լավ ու ցանկություն ու երազանք պահես, պիտի բարին ցանկանաս նաև ընկեևներիդ համար։
-Լավ, ուրեմն, ես ցանկանում եմ, որ ես ու իմ ընկերները լավ սովորենք ու շա՛տ լավ լինենք։
Ծառերը գալիս են կենտրոն ․
-Բոլորդ ունեք ձեր ծառերը, պահեք բարի երազանքներ․ չէ որ շուտով ամանոր է, ամանորին լինում են հրաշքներ, պահեք երազանքներ և դրանք անպայման կկատարվեն։
Երգեր, բանաստեղծություններ։
Հեղինակներ՝ Սյուզան, Ասատուր, Միքայել, Մարի։
Ծառեր՝ Անգելինա, Արեն, Սմբատ, Էլինար։