Ավանդազրույց լավաշի մասին

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի` ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:

Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
Ըստ մեկ այլ ավանդության
` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին:Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:Գրտնակը խմոր բացող, հարթ փայտիկ է, որով բարակեցնում են խմորը: Հայկական  խոհանոցում այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, առանց որի անհնար է թխել հայոց նրբահամ ու նրբաթերթ լավաշը:Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու  ձեռքից  ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ:Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ,որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

Գետնափոր, կավե Թոնիրը որպես ջեռոց, ջերմամշակման գործիք հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Այն, ինչ պատրաստվում է կճուճեղենում ու գետնափոր թոնրում, հայկական ծգաում ունի, իսկ գետնափոր թոնիր ունեցել են միայն հայերը: Եվ պատահական չէ, որ թոնրում եփվող հայոց կերակրատեսակների  /ՔաշիկաԿճախաշԽորովածԽորվուՁուկանուշաբույրԳաթաԼավաշ/ առանձնահատուկ համի գաղտնիքը թաքնված է այնտեղ, որտեղ պատրաստվում է կերակուրը:

Թոնիրը տարբեր ազգեր են փոխառել հայերից և կիրառում են, սակայն դրա ծիսական նշանակությանը տեղյակ են  միայն  հայերը:Հայերը թոնիր օգտագործել են դեռևս հազարամյակներ առաջ: Արևապաշտության շրջանում թոնիրը համարվել է արևի խորհրդանիշը երկրի վրա:Հեթանոս հայերը թոնիրը նմանեցրել են գետին մտնող՝ մայր մտնող արևի հետ, և հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որընշանակել է նաև խոնարհում աստվածության առջև:Ավանդական թոնիրը հսկայական բուժիչ ազդեցություն ունի: Այն հնում գտնվել է տան կենտրոնում, որը խորհրդանշում էր արեգակի ջերմության մշտական ապահովումը օջախում: Թոնրի վրա դնում էին «քուրսին»’, ծածկում  կարպետով, և ցուրտ ժամանակ ոտները դնում էին քուրսու տակ:
Թոնիրն ունեցել է նաև մանրեազերծ ազդեցություն, քանի որ որպես վառելիք օգտագործվել է կովի թրիքը՝ ցանը, որն էլ դեռ հնագույն ժամանակներից հայտնի է բուժական հատկություններով:
Թոնիրը նախկինում ոչ միայն հայկական խոհարարության, այլև կենցաղում կարևոր նշանակություն է ունեցել: Ավանդապահ ընտանիքներում թոնիրը միշտ նույնացվել է օջախի հետ: Գաղտնիք չէ, որ հնում հայ գերդաստանը ապրել է մի հարկի ներքո, որի մեծ սենյակի կենտրոնում, որպես կանոն, եղել է թոնիրը` հայ ընտանիքի հիմքը, օջախը, որտեղ ոչ միայն հաց էին թխում և կերակուր պատրաստում, այլև նրա շուրջը բարի, հին ժամանակներում ընթացել է հայկական ընտանիքի կյանքը: Թոնրի մոտ ամուսնանում էին, երեխա  կնքում, և նույնիսկ  բուժվում: Նրա շուրջն էին հավաքվում ընտանիքի անդամները` թե ճաշի ժամին, թե  հավաքույթների և թե հանգստի ժամանակ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s