Ամանորյա նախագիծ

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ

Վայր- Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված- դեկտեմբերի 2-ից 20-ը

Նպատակ` նախապատրաստում Ամանորին
Խնդիրներ`

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի ուսուցում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Թեմաներ`

  • Ամանորյա ներկայացում
  • Տոնական խոհանոց
  • Մեդիաբացիկների պատրաստում
  • Ուրախ երգեր, պարեր
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Տոնական սպորտլանդիա` սովորողները ձմեռ պապիկի գլխարկներով, մարզական հագուստներով, մարզական, զվարճալի խաղեր են խաղում
  • Ամանորը մեր ընտանիքում
  • Ամանորյա հեքիաթների ընթերցում
  • Ձմռան մասին բանաստեղծություններ
  • Մուլտֆիլմերի դիտում

Ընթացքը.

Սովորողների հետ միասին կպատրաստվենք Ամանորյա ներկայացման բեմադրությանը՝
Սովորողների հետ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով տոնածառ ու խաղալիքներ ենք պատրաստում:
Պատրաստում ենք օրացույց- սա լավ առիթ է զարգացնել սովորողների մաթեմատիկական հմտությունները: Հաշվում ենք դեկտեմբեր ամսվա մեջ քանի օր կա: Քանի՞ շաբաթ-կիրակի, քանի՞ օր ենք դպրոց գալու:
Եվ այսպես ամեն օր ջնջելով` հաշվում են, թե քանի օր մնաց Ամանորին:

Ձմեռ պապիկի նամակ, ձմռան, նոր տարվա, նոր սպասելիքների մասին  ռադիոնյութեր ենք ձայնագրում:
Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ:
Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի:

Նախագծի մեջ ներառված է նաև «Տոնական խոհանոց» բաժինը: Այն կներկայացվի ֆիլմաշարի տեսքով/սովորողները, ծնողի օգնությամբ, ինչ-որ տոնական ուտեստ կպատրաստեն տանը  /:

Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր երգերի ուսուցում.
Ձմռան մասին բանաստեղծությունների ուսուցում

  1. Ա. Խնկոյան «Ձմեռ»
  2. Հ. Թումանյան  «Առաջին ձյուն»
  3. «Ավետիս»
  4. «Զար զընգա»
  5. «Դինգ-դոնգ»
  6. «Բասեն բարի»
  7. «Պատրաստել ենք մենք»
  8. «Տոնածառ ջան»
  9. «Համով-հոտով տոնածառ»
  10. «Փաթիլներ»
  11. Елочке не холодно зимой

Ամանորյա պարեր
Մեդիաբացիկների ստեղծում.
Համակարգչային paint նկարչական ծրագրերով սովորողները կստեղծեն էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ: Բացիկները տոնական օրերին կտեղադրվեն դասարանական բլոգում, ենթակայքում՝ որպես շնորհավորանք:

Նախագիծը կամփոփենք՝

  • մեր Ամանորյա բեմադրությամբ՝
  • մասնակցելով ամանորյա տոնախմբությանը
  • Ուրախ ճամփորդություն —

Արդյունքը՝

Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում, ենթակայքում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։

Ամփոփում՝

Տարեգաթա

Ամանորյա ծես և ներկայացում

Ձյունոտ բանաստեղծություններ

Զարդարված դասասենյակ

Ամանորյա բացիկներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s