Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Մասնակիցներ — 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատված- նոյեմբեր ամիս

Խնդիրներ

  • բանավոր խոսքի զարգացում
  • սեփական կարծիքը արտահայտելու կարողության զարգացում
  • մաթեմատիկական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • բնագիտական, տեխնոլոգիական հմտությունների զարգացում։

Նախագծի իրականացման ընթացքը

Առաջին դասարաանի սովորողները պատմում են կրթահամալիրի մասին, ներկայացնում են իրենց առաջին տպավորությունները, պատմում են , թե ինչ դժվարություններ  և հաջողություններ ունեցան։

Մայրենի- Զրույց հետևյալ թեմաներով․

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
  • Իմ կրթահամալիրը
  • Ինչպես որոշեցի Սեբաստացի դառնալ
  • Քանի՞ Սեբաստացի կա իմ ընտանիքում:
  • Ինչպիսի՞ն է սեբաստացի ուսուցիչը
  • Ի՞նչն են ամենաշատը սիորւմ կրթահամալիրում

Ն ընթացքում զարգանում է սովորողների ոչ միայն բանավոր խոսքը, այլև
մաթեմատիկական հմտությունները․

  • Հաշվել,  թե յուրաքանչյուր ընտանիքում քանի սեբաստացի կա:
  • Որ սեբաստացին, որ թվականին է ծնվել:
  • Որոշել, թե դասարանում ով է ամենամեծ /ամենափոքր սեբաստացին/։
  • Գրանցել դասարանի ապագա սեբաստացիներին  (քույրերին և եղբայրներին, ովքեր դեռ կրթահամալիրի սան չեն)։

Կրթահամալիրի տոնին մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես՝ թթուդրիկ։

Թթուդրիկ

Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛տեխնոլոգիա և օտար լեզու:

Մայրենիի ժամին սովորողներին առաջարկում եմ խաղ դաս: Դասը մրգերի և բանջարեղենի մասին է. առանձնացնում են մրգերը բանջարեղենից, խմբավորում են, խմբերի համար ընտրում են  բնութագրող և նկարագրող բառեր/ օր. բանջարեղենը օգտակար է, համեղ է, պարունակում է շատ վիտամիններ, միրգը քաղցր է և այլն/

Հետո ամեն մեկն ընտրում է իր սիրած բանջարեղենը, նկարում համակարգչով:

Տնային առաջադրանք/ ծնողի օգնությամբ/

Որպես տնային առաջադրանք, սովորողներին հանձնարարում եմ որևէ որոնողական ծրագրով փնտրել ,գտնել տեղեկություններ որևէ բանջարեղենի մասին/ որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի և այլն/:

Հանձնարարում եմ նաև իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնեն թթու դնելու բաղադրատոմսեր,  ձայնագրեն կամ նկարահանեն խոսողին, որպեսզի հետո տեսաֆիլմեր պատրաստենք: Եթե տանը թթու են դնում տեսանկարահանել այդ գործընթացը:

Մաթեմատիկա

Տարբեր մաթեմատիկական հասկացություններ օգտագործելով ՝ համեմատում ենք թթվին անհրաժեշտ բանջարեղենների նկարները, խմբավորում, հաշվում ենք: Պայմանական արժեքներ ենք որոշում,փորձում ենք հորինել խնդիրներ և լուծել: Չափումներ ենք կատարում/ թզով, քանոնով, թելով/:

Բնագիտություն

Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օրինակ՝ որտե՞ղ է աճում գազարը, հողի տակ, թե՞ վրա, ինչպե՞ս են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Տեխնոլոգիա+թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Իրենք կտրատում են, խաղում, ուսուցիչը ձայնագրում է, տեսաձայնագրում, առանց միջամտության:

Տեխնոլոգիա դասաժամին գուաշով նկարում են բանջարեղեն, գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:

Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան:

Օտար լեզու

Անգլերենի, ռուսերենի դասաժամերին սովորում են բանջարեղենների անունները, դիտում և լսում են փոքրիկ դասեր՝ այդ բառերով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s