Հեքիաթների քննարկում ռոդարիական հնարքներով

Գեղեցիկ ձայնով, ակադեմիական ընթերցանությամբ ուսուցիչի հեքիաթը առցանց հանդիպմանը երեխաների համար ամենաիսկական ձանձրույթ կլինի, կարդալուց հետո էլ ուսուցիչը հիասթափությամբ կբացահայտի, որ երեխան ոչինչ չի հասկացել իր գեղեցիկ ընթերցանությունից։ Եթե երեխաների հետ աշխատելու որոշումն իրական է, պետք  է կոտրել  խիստ, լուրջ ուսուցչի կարծրատիպ-կերպարը, պետք է պատրաստ լինել խոսել հիմար ճնճղուկի, անշնորհք գորտի , դանդալոշ արջի ձայնով, ձայնով։ Այս դեպքում դուք կլինեք անկեղծ, իրական, իսկ երեխաներն անկեղծության իսկական գիտակներ են։

Վեց տարեկանների հետ հեռավար աշխատքնում հեքիաթի ընթացքը ավելի գունեղ, հետաքրքիր դարձնելու համար նախապես ընտրվում են նկարներ։ Օրինակ «Ով աշխատի, նա կուտի» ռուսական-ժողովրդական հեքիաթը քննարկելիս, երեխաների հետ նայում ենք բոլոր կերպարների գունավոր, վառ, զվարճալի նկարներ, երեխաներին ցույց է տրվում նաև առանձին առարկաների, իրերի նկարներ, օրինակ՝ ի՞նչ է թոնիրը, նայում ենք նկարը, պատմում ենք թոնրի մասին, ո՞վքեր են տեսել, ու՞մ գյուղում կա թոնիր, խոսում ենք ջաղացի մասին, նայում նկարին, ի՞նչի ենք նմանեցնում, ո՞ր հեքիաթում են հանդիպել այս առարկաներին։ Երեխաներին ոգևորում են ռոդարիական-երևակայական հնարքներով քննարկումները, հեքիաթների համար հորինում ենք այլ, անսպասելի  ավարտ կամ շարունակություն, հերոսներին դնում ենք տարբեր իրավիճակների մեջ, խառնում ենք հեքիաթներն իրար։ Քննարկմանն, իհարկե, սովորողների մի մասը կարող է լինել շատ ակտիվ, հորինել , երևակայել, խոսել, սակայն կրթահամալիրի ոսկե կանոնին ՝ ներառականությանը հավատարիմ լինելով, պետք է ներգրավել նաև մյուս սովորողներին։ Դրան հասնելու համար քննարկումներն իրականացնում ենք ռոդարիական հարցերի միջոցով։

Ռոդարիական հնարքների հետ կապված այս շաբաթ ունեցել ենք  առցանց քննարկում՝ «Անհաղթ աքլորը» և «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթների շուրջ։ ԵՐկու հեքիաթի համար հորինել ենք հնարավոր շարունակության մի քան տարբերակ, ապա միացրել ենք հեքիաթները, համեմատել հերոսներին, նշել հերոսների նմանություններն ու տարբերությունները։ Քննարկամանը հորինում, ավելի շատ խոսում, մասնակցում են ակտիվ սովորողները, մնացածի ներգրավումը իրականացնում եմ ռոդարիական հարցերի միջոցով՝ 

  • Ի՞նչ եղավ «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթի հերոսների հետ աղվեսի բույնը մտնելուց հետո։
  • Եթե անհաղթ աքլորը հայտվեր այս հեքիաթում, ի՞նչ կասեր ճուտիկին ևնրա ընկերներին։
  • Ի՞նչ կլիներ, եթե անհաղթ աքլորի փոխարեն նազիր վեզիրները սխալմամբ թագավորի մոտ բերեին Ճստիկ ճուտիկին։
  • Ի՞նչ կաներ աղվեսը, եթե ինքը գտներ ոսկին։

Աշխատանքի ընթացքում հետաքրքիր է  ծնողների արձագանքը․ նրանք հաճելիորեն զարմացած են տեսնելով երեխանեի երևակայելու, հորինելու կարողությունը, որը մինչ այդ չեն բացահայտել․ այդ հարցերին իրենք շատ են դժվարանում պատասխանել, հիմա նորովի են նայում, փաստորեն կարելի է երեխայի հետ խոսել այս պարզ թվացող, բայց շատ հետաքրքիր,  ուսուցանող լեզվով։ 

Ամփոփում՝

Նալբանդյան Էրիկ — ներկայացնում է «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթը, հորինում է վերջաբան, ներկայացնում աղվեսի և աքլորի, ճուտիկի և աղվես հնարավոր հանդիպումը

Մարկոսյան Արիելա— հեքիաթի զվարճալի շարունակություն

Առաքելյան Մանվել— հեքիաթը և ուրախ ավարտը

Հարությունյան Սյուզան- հեքիաթը և ուրախ ավարտը

Թումասի Սոֆի— հեքիաթների շիլափլավ

Կանթարչյան Ասատուր— հեքիաթի ներկայացում

Արզականցյան Արեն — հեքիաթի ռոդարիական ներկայացում

Մովսեսյան ՄԻքայել