Ուսումնական աշուն

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամկետ՝ մեկ շաբաթ, նոյեմբերի 2-8

Իրականացվող նախագծեր՝ Խաղողի և գինու արարման ծես

Մխիթար Սեբաստացու օրեր

Նպատակը՝
Հեռավար ուսուցման կազմակերպում ու իրականացում, ազգային ծեսի, ծիսական երգերի ճանաչում և իրականացում։

Խնդիրներ`

  • մեդիահմտությունների զարգացում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • շրջակա միջավայրի ճանաչում,
  • ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը:

Ընթացք.

1)Խաղողից գինու պատրաստում, խաաղողագովք, խաղողանկարչություն, խաղող և մաթեմատիկա։ Սովորողները մեծահասակների հետ գնում են խաղող, պատմում խաղողի մասին, հաշվում ենք հատիկները։ Փորձում ենք խաղողից գինի ստանալ՝ ընտանիքի անդամների հետ ճմռում ենք խաղողը, ընթացքը ուղեկցվում է ծիսական երգերով, պահում հատուկ տարրային, հետևում խմորման ընթացին։

2)»ԹԹուդրեք՝ Սովորողներն իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնում են թթու դնելու բաղադրատոմսեր,  ձայնագրեն կամ նկարահանեն խոսողին, տանը մեծահասակների օգնությոմբ թթու ենք դնում, ընթացքը տեսանկարահանում։ Կարևոր է, որ ընթացքը լինի ուսումնական ․ սովորողները առանձնացնում են բանջարեղենի տեսակները, խմբավորում, հաշվում։ Հորինում ենք հանելուկներ որևէ բանջարեղենի մասին

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

2)Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում, սովորողները ֆոտոխցիկով լուսանկարում են քաղաքի, գյուղի, բակի աշնանային տեսարաններ:Պատմում են աշնան մասին, եղանակային փոփոխությունների մասին /ձայնագրում/: Ծնողների օգնությամբ աշխատանքներն ուղարկում են իմ էլեկտրոնային հասցեին:

3)Ընտանեկան թատրոն
Ընտրում են իրենց ամենասիրելի հեքիաթը կամ բանաստեղծությունը և ընտանիքի անդամների հետ խաղում են: Տեսագրում կամ ձայնագրում են: Կարող են նաև հեքիաթը նկարել համակարգչի paint նկարչական ծրագրով:

Առաջարկվող ստեղծագործություններն  են՝

  • Հ. Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հ. Թումանյան «Ճամփորդները»
  • Հ. Թումանյան «Ծիտը»
  • Երկինքը փուլ է գալիս
  • Ամպն ու սարը
  • Աքաղաղն ու կտուրը
  • Գիշեր
  • Ծիտը և բազեն

ԱՄփոփում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s