Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ
Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում առաջին դասարանում։
Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին ծանոթանալ, ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:
Սպասվելիք արդյունքներ՝
- Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
- Խնկոյանական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում
Ստեղծագործությունների ցանկ՝
Խնկոյան <<Մկների ժողովը>>
Խնկոյան <<Ճպուռն ու մրջյունը>>
Խնկոյան <<Ձմեռ>>
Խնկոյան <<Ծիծեռնակին>>
Ընտանեկան նախագիծ
Սովորողները ընտանիքի անդամների հետ նկարում են Խնկոյանի ստեղծագործություններից մեկը, կարդում են մեզ համար, ձայնագրում են, մեդիաֆիլմ են պատրաստում, հրապարակում ենք դասարանական և անհատական բլոգումներում։
Ամփոփում՝