Տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.
23-31.10
- Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
- Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
- Երեխան գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։
ա․ 65 բ․ 70 գ․ 72 դ․ 81 ե․ 90
15-23
- Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում
- Գուրգենը, Դավիթը և Սուրենը, շախմատ էին խաղում։ Նրանցից յուրաքանչյուրը
2 պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացին տղաները: - Հայրն ունի 2 աղջիկ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 2 եղբայր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
9-13.10
1.Մեկ աթոռն ունի 4 ոտք, քանի՞ ոտքեր ունեն 5 աթոռը միասին:
2.Մեկ կատուն ունի 2 ականջ, քանի՞ ականջներ ունեն 11 կատուները միասին:
3.Գուրգենը, Դավիթը և Սուրենը, շախմատ էին խաղում։ Նրանցից յուրաքանչյուրը
2պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացին տղաները:
2.10-6.10
1.Աննան փոքր է Լիլիթ, Անին փոքր է Աննայից։ Ով է ավելի փոքր՝ Անին թե Լիլիթը։
2.Հայկն իր ծննդյան հաջորդ օրն ասաց․
-Վաղը չէ մյուս օրը կլինի չորեքշաբթի։
Ե՞րբ է Հայկի ծննդյան օրը։