Նախագծի մասնակիցներ` Հարվային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ և ծնողներ:
Ժամկետը` շարունակական
Նախատեսվում է` ամսական 2 ռադիոթողարկում՝ ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, պատումի տեսքով
Նպատակը՝ նպաստել մայրենի լեզվով բանավոր խոսքի զարգացմանը, կարողանալ լսել և հասկանալ սեփական սխալները: Հարստացնել գիտելիքները:
Խնդիրը՝
- Ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքի ձևավորում:
- Ծրագրին ընտանեկան դպրոցի մասնակցության ակտիվացում։
- Մեդիահմտությունների զարգացում;
Ընթացքը՝
Յուրաքանչյուր թողարկման ժամանակ ներկայանում է մեկ, կամ երկու սովորող: Այնուհետև դասարանի սովորողները հարցեր են տալիս օրվա մասնակցին: Ծնողներն իրենց երեխայի մասին տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ են ձայնագրում և ուղարկում:
Ռադիո թողարկումները կամբողջացնեմ և կթողարկեմ բլոգում, ենթակայքում:
Ամառային արձակուրդների ընթացքում ռադիոյի թողարկումը կլինի շարունակական: Կներկայանան այն սովորողները, ովքեր դեռ չեն ներկայացել: Նշված կետերից բացի սովորողները կպատմեն նաև ամառային հանգստի մասին, կներկայացնեն Վարդավառի տոնը, Խաղողօրհնեքն ընտանեկան դպրոցներում:
«Կաքավիկ» ռադիո ուսումնական նախագիծը կշարունակվի նաև 2021-22 ուստարոմ: Ռադիոյի թեմաները կընտրվեն ուսումնական օրացույցին համապատասխան: Շեշտը կդրվի նաև սովորողների մեդիահմտությունների զարգացման վրա:
Ամփոփում՝