«Կաքավիկ» ռադիո


Նախագծի մասնակիցներ`
Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ:

Նախատեսվում է` ամսական 2 ռադիոթողարկում։

Ժամկետը` շարունակական

Նպատակը՝ նպաստել մայրենի լեզվով բանավոր խոսքի զարգացմանը, կարողանալ լսել և հասկանալ սեփական սխալները: Հարստացնել գիտելիքները: Նպաստել ընտանեկան դպրոցների մասնակցությանը ուսումնական ծրագրին։

Խնդիրը՝

  • Ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքի ձևավորում:
  • Ծրագրին ընտանեկան դպրոցի մասնակցության ակտիվացում։
  • Մեդիահմտությունների զարգացում։

Ընթացքը՝

Յուրաքանչյուր թողարկման ժամանակ ներկայանում է մի սովորող: Սովորողները պատմում են իրենց, իրենց ընտանիքի, ընկերների, նախասիրությունների մասին: Ռադիոնյութի ունկնդրում ենք դասարանում, քննարկում, սովորողները հարցեր են տալիս օրվա մասնակցին:
Ռադիո թողարկումները կամբողջացնեմ և կթողարկեմ բլոգում, ենթակայքում: