Կրթական շքերթ

Սեպտեմբերի 4-ը տոնական է. կրթահամալիրում տոնում ենք տիար Բլեյանի տարեդարձը: Հարավային դպրոցի բակում նախագծի համաձայն առաջին դասարանի սովորողների հետ իրականացրինք խորհրդանշական վարդատունկ, ուրախ քայլքով, երգ ու պարով քայլեցինք դեպի Սարալանջ, եղանք Մայր դպրոցում: