Մի՛ վախեցեք աշխատանքից

Ինչու՞ ենք վախենում նրանից, ինչը օրինակելի է ու ճիշտ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կրթության, բարեկարգումների, անընդհատ աշխատանքի, որակի օրինակ կարող է լինել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների, պարտեզների համար։ Ուսուցման ճիշտ և բաց կազմակերպումը, արդեն 30 տարիների փորձը կրթահամալիրի այսօրվա որակի երաշխիքն է։ Կրթահամալիրը հանրապետությունում ավելի քան 3000 սովորողի, ծնողի, 3000 ընտանիքի ընտրությունն է։ Եթե տարիներ առաջ ընտանիքները ընտրում էին կրթահամալիրը լսելով այս կամ այն ծանոթից, հարևան ու բարեկամից, ապա այսօր գալիս են, քանի որ սա հայտնի, հաստատուն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն է՝ Բլեյանի դպրոցը։ Կրթամալաիրի տնօրենի վարակիչ, անսպառ եռանդը, միշտ առաջ նայող, բոլորով, ամեն ինչով հետաքրքրվող, հետևող, քայլող, սովորող, սովորեցնող տեսակը պարտավորեցնում է բոլորիս՝ դասվանդող ու այգեպան, խոհարար ու վարորդի, ծրագրի ղեկավար ու կազմակերպիչ , աշխատել ու էլի աշխատել։ Ո՞վ կամ ո՞ր օրենքն է որոշում, թե որ տարիքից է մարդը անկարող ուսուցանել ու աշխատել, եթե տրված է համակարգելու, օգնելու, սովորոցնելու ձիրքը, եթե գործը բարի է, թող շարունակվի․․․

Սեբաստացի մեծ համայնքն արել է իր ընտրությունը։

Եվ իսկապես, ինչու՞ չենք սիրում վերցնել ճիշտ օրինակը՝ գուցե բարձր ե՞նք մեզ դասում, չե՞նք ուզում խոստովանել, որ դիմացինը ճիշտ է, կարծում եմ պարզապես ծուլանում ենք։ Խնամված ու կանաչապատ տարածքների, բաց ու հեղինակային ծրագրի համար աշխատանքը շատ է, ներդրում ու եռանդ է պահանջում, գուցե չե՞նք ուզում աշխատել, օրենքների ու սահմանափակումների տակ թաքցնում ենք սովորական ծուլությունը։

Հարգելի՛ դասավանդող, լավ է երբ սովորողները գրում են պատում սիրելի երկրի մասին, բայց արդյո՞ք միասին ճանաչել եք երկիրը, քանի՞ բարձունք եք հաղթահարել, երկրի քանի՞ քաղաքով եք քայլել սովորողի հետ։ Ինչու՞ չեք ուզում ճամփորդել։ Եկեք կրթահամալիր, շրջեք, ծանոթացեք, մի՛ վախեցեք աշխատանքից, նորին ու ճշտին հանդիպելուց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s