«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողի մեջ ձևավորել պատասխանատու և գիտակից վարքագիծ, շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ: Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:
Առարկայի հիմնական խնդիրներն են՝ սովորողի սոցիալականացումը, շրջակա աշխարհի մասին գիտելիքներ ձեռք բերելու ինքնուրույնության ձևավորումը, սեփական անձի և մյուսների նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումը։ Հեռավար ուսուցման պայմաններում հատկապես կարևորվում է սովորողի սոցիալականացումը օտար երկրում, այլ հասրակաության հետ համակեցության պայմաններում։
Առարկայի բովանդակությունը կառուցվում և զարգանում է «Ես»-ի գաղափարի շուրջ՝ «Ո՞վ եմ ես», «Ես և մյուսները», «Ես և բնությունը»․ «Ես և տիեզերքը»։
1-3-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներկայացնող դասընթացբերը ընտրված են ըստ այս հասկացությունների։
- Ես
- Ինքնություն , ինքնաճանաչում (մարմին և ներաշխարհ)
- Անվտանգություն (առողջ սնունդ, անվտանգ երթևեկություն, արտակարգ իրավիճակներ, վնասակար սովորություններ, անձնական հիգիենա)
- Ես և մարդիկ
- Ընտանիք
- Դպրոց
- Համայնք
- Ես և բնությունը
- Բույսերի և կենդանիների խնամք
- Բնության բազմազանություն
- Ես և տիեզերքը
- Տիեզերք
- Երկնային մարմիններ
«Ես և շրջակա աշխարհը» առարկան
- Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:
- Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
- Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
- Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
- Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը:
- Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :
- Ինձ շրջապատող մարդիկ
- Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները
- Իմ թաղը, բակը /որտեղ եմ ապրում/
- Ծեսեր, տոներ, միջոցառումներ
- Բնագիտություն
- Կենդանի և անկենդան բնություն · Բնագիտական փորձեր
- Եղանակային փոփոխություններ
- Օրացույց
- Տիեզերք
- Արև, լուսին, մոլորակներ
- Բույսերի և կենդանիների խնամք
- Բույսերի տնկում, խնամք
- Կենդանիների խնամք
- Ծառատունկ, ծաղկատունկ
- Բակ-պարտեզի խնամք
- Անվտանգ երթևեկություն
- Անվտանգ երթևեկության տարրական կանոններ
- Առողջություն
- Անձնական հիգիենա
- Առողջ սնունդ, մարզանք
- Վատ սովորությունների դեմ պայքար
- Անվտանգությունը տանը և դրսում
Ուսումնական գործունեություն հեռավար տարբերակով
- Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին
- Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում
- Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները
- Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատաում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ
- Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու պատճառները` ձյուն, անձրև, քամի…
Առարկայի ուսումնասիրման համար կիրառվում է գործունեության բազմազան ձևեր՝
- Բնագիտական փորձեր
- խմբային աշխատանք, այդ թվում՝ խաղեր, հետազոտություններ, դիտարկումներ
- պրեզենտացիաների կազմում և ներկայացում
- ընտանեկան նախագծերի իրականացում
- Նախագծային աշխատանքներ
Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:
Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունը ծրագրի բաղկացուցիչ է:
Ճամփորդություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են սովորողների ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն իրականացնելուց առաջ սովորողը նախապես պլանավորում է անելիքները: Սովորողներին հանձնարարվում է ուսումնական, հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այն տարածքի մասին, որտեղ պետք է այցելել:
Նախապես պետք է գծել ճանապարհի քարտեզը, հետևել ժամանակին, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից…
Ուսումնական ճամփորդության ամփոփումն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝
- ի՞նչ գիտեի,
- ի՞նչ չգիտեի,
- ի՞նչ իմացա
- ի՞նչ հարցեր ունեմ:
Վերադառնալուց հետո ճամփորդությունն ամփոփվում է ֆոտոշարքով, ֆիլմով, ռադիոլուրով, որոնք հրապարակվում են դասարանական և սովորողի անհատական բլոգում:
Առարկայի գնահատումը ամփոփվում է սովորողի աճի բնութագրում։ Ըստ այստեղ ներկայացված կետերի տրվում է սովորողի սոցիալական զարգացման բնութագիրը, ներկայացվում են ձեռք բերած հմտությունները, կարողությունները, բացթողումները։ Հեռավար ուսուցման դեպքում բնութագիրը լրացվում է ծնողի մասնակցությամբ։