Ծանոթացել եմ «Իմացումի հրճվանք» ծրագիրի Մաթեմատիկա և Բանավոր մաթեմատիկայի 2020-21 ուստարվա ծրագրին ։ Ծրագրում հստակ ներկայացված է առարկայի նպատակը, ուսումնական գործիքները, ուսումնական թեմաները ՝ ըստ դասարանների։ Ուսումնական պլանում ներկայացված է առարկայի շաբաթական ժամաքանակը առաջինից երրորդ դասարաններում։
Ի տարբերություն պետական ծրագրի՝ գրված է ավելի հակիրճ, չնայած դրան՝ ամբողջական է։
Ինչ կհանեի — Ծրագրում որպես գործիք նշված է էլեկտրոնային գրատախտակը, որը սակայն չի գործածվում, կամ գործածվում է եզակի դեպքերում։
Ինչ կփոխեի-Բանավոր մաթեմատիկայի ծրագրում կառաջարկեմ հանել տրամաբանական խնդիրներ տերմինը, քանի որ ցանկացած խնդիր տրամաբանական է, փոխարինել հետաքրքրաշարժ կամ խորմանակ բառով։
Ինչ կավելացնեի — Որպես հեղինակային կրթական ծրագրի մաս՝ կարծում եմ կարելի է ծրագրում խոսել նաև ֆլեշմոբերի մասին, դարձնել ծրագրի մաս։
Բանավոր մաթեմատիական, որպես ընտրությամբ գործունեություն իրականացվում է նաև առաջին դասարանում, սակայն ծրագրում թեմաները նշված էին միայն երկրորդ և երրորդ դասարանի համար։
Կարելի է ծրագրում ներկայացնել միջառարկայական կապերը, ինչը կրթահամալիրում լավագույն օրինակ կարող է լինել։ Օրինակ մայրենիի հետ․ այստեղ սովորողների համար սիրելի և հիմնական առաջադրանքներից է խնդիրների հորինումը, որի միջոցով զարգանում է բանավոր խոսքը, երևակայությունը, մայրենի լեզվով գրագետ, կապակցված մտքի շարադրումը։
Միջառարկայական կապը Ես և շրջակա աշխարհը * հետ: Ես և շրջակա աշխարհը առարկայի նոր, պետական ծրագում որպես կարևոր կետ առանձնացված է գործունեության բազմաձևությունը՝ այդ թվում ճամփորդություններ, դաշտային աշխատանք։ Կարծում եմ այս կետը կմնա անկատար շատ դպրոցներում։ Կրթահամալիրում մաթեմատիկայի պարապմունքները կազմակերպվում են դրսում, դպրոց-պարտեզների խնամված այգիներում, ուսումնական ագարակում, ճամփորդությունների ընթացքում՝ դառնալով միջառարկայական կապերի հրաշալի և կենդանի օրինակ