Հուլիսյան հեռավար-առցանց նախագծային աշխատանքների ամփոփում

Հարությունյան Սյուզան- մեղրով տորթ Продолжить чтение «Հուլիսյան հեռավար-առցանց նախագծային աշխատանքների ամփոփում»

Աշխատանք «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչների վերամշակման ուղղությամբ

Ծանոթացել եմ «Իմացումի հրճվանք» ծրագիրի Մաթեմատիկա և Բանավոր մաթեմատիկայի 2020-21 ուստարվա ծրագրին ։ Ծրագրում հստակ ներկայացված է առարկայի նպատակը, ուսումնական գործիքները, ուսումնական թեմաները ՝ ըստ դասարանների։ Ուսումնական պլանում ներկայացված է առարկայի շաբաթական ժամաքանակը առաջինից երրորդ դասարաններում։

Ի տարբերություն պետական ծրագրի՝ գրված է ավելի հակիրճ, չնայած դրան՝ ամբողջական է։

Ինչ կհանեի — Ծրագրում որպես գործիք նշված է էլեկտրոնային գրատախտակը, որը սակայն չի գործածվում, կամ գործածվում է եզակի դեպքերում։

Ինչ կփոխեի-Բանավոր մաթեմատիկայի ծրագրում կառաջարկեմ հանել տրամաբանական խնդիրներ տերմինը, քանի որ ցանկացած խնդիր տրամաբանական է, փոխարինել հետաքրքրաշարժ կամ խորմանակ բառով։

Ինչ կավելացնեի — Որպես հեղինակային կրթական ծրագրի մաս՝ կարծում եմ կարելի է ծրագրում խոսել նաև ֆլեշմոբերի մասին, դարձնել ծրագրի մաս։

Բանավոր մաթեմատիական, որպես ընտրությամբ գործունեություն իրականացվում է նաև առաջին դասարանում, սակայն ծրագրում թեմաները նշված էին միայն երկրորդ և երրորդ դասարանի համար։

Կարելի է ծրագրում ներկայացնել միջառարկայական կապերը, ինչը կրթահամալիրում լավագույն օրինակ կարող է լինել։ Օրինակ մայրենիի հետ․ այստեղ սովորողների համար սիրելի և հիմնական առաջադրանքներից է խնդիրների հորինումը, որի միջոցով զարգանում է բանավոր խոսքը, երևակայությունը, մայրենի լեզվով գրագետ, կապակցված մտքի շարադրումը։

Միջառարկայական կապը Ես և շրջակա աշխարհը * հետ: Ես և շրջակա աշխարհը առարկայի նոր, պետական ծրագում որպես կարևոր կետ առանձնացված է գործունեության բազմաձևությունը՝ այդ թվում ճամփորդություններ, դաշտային աշխատանք։ Կարծում եմ այս կետը կմնա անկատար շատ դպրոցներում։ Կրթահամալիրում մաթեմատիկայի պարապմունքները կազմակերպվում են դրսում, դպրոց-պարտեզների խնամված այգիներում, ուսումնական ագարակում, ճամփորդությունների ընթացքում՝ դառնալով միջառարկայական կապերի հրաշալի և կենդանի օրինակ

Ես և շրջակա աշխարհը․ հեռավար ոսւուցման ծրագիր

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողի մեջ ձևավորել պատասխանատու և գիտակից վարքագիծ, շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Продолжить чтение «Ես և շրջակա աշխարհը․ հեռավար ոսւուցման ծրագիր»

2020-2021 ուստարում սովորողին անհրաժեշտ ուսումնական նյութերի, պիտույքների ցանկ

Սովորողի անհատական, ուսումնական նյութեր, միջոցներ

  • Ֆայլադարան
    Սև մատիտներ
    Ռետին, սրիչ
    Գունավոր մատիտներ (marko, maped)
    Յուղամատիտներ
    Նկարչական ալբոմ
    • Հիգիենայի պարագաներ
      Չոր անձեռոցիկ
      Թաց անձեռոցիկ
      Ջրով շիշ
    • Մարզական հագուստ                                                                                               Մարզահագուստ, մարզակոշիկներ, մույկեր (մասիկ)
      Լողազգեստ
      Սրբիչ
      Ռետինե գլխարկ
      Լողաթափեր
      Փակ լողավազանում՝ օղակ կամ թևիկներ

    Продолжить чтение «2020-2021 ուստարում սովորողին անհրաժեշտ ուսումնական նյութերի, պիտույքների ցանկ»

    Համակարգչային ծրագրեր առաջին դասարանի համար

    Տարրական դասարանների սովորողների համակարգիչներում անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

    • MS Word (տեքստային խմբագիր)
    • MS Excel (էլեկտրոնային աղյուսակների ղեկավարման համակարգ)
    • MS Powerpoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)
    • Paint (նկարչական խմբագիր)
    • Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)
    • KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)

    Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

    Ծրագրերը ներբեռնելու համար  կարելի է  օգտվել  կրթահամալիրի գլխավորկայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

    Քննարկում ֆլեշմոբերի լաբորատորիայում

    2019- 2020 ուսումնական տարվա ընթացքում մասնակցել եմ  կրթահամալիրում անցկացվող ֆլեշմոբերի կազմման աշխատանքներին։ Ֆլեշմոբերի կազմումը կարելի է դիտարկել որպես  ինքնակրթության մի տեսակ։ Դասավանդողները կազմում են հետաքրքիր, թեմատիկ հարցեր ու առաջադրանքներ սովորողների համար,  զարգանում են  աշխատողների  ստեղծագործական, խմբային աշխատանքի հմտությունները։ Продолжить чтение «Քննարկում ֆլեշմոբերի լաբորատորիայում»