Հունիսի 23-ին տեղի ունեցավ կրթահամալիրի տնօրենի հետ 14-րդ հանդիպումը։ Դեռ կա նաև 15-րդը։ Յուրաքանչյուր աշխատողի համար իր հանդիպումը սպասված է՝ արածն ու չարածը, հասցրած ու չհասցրած մտքերը, ճամփորդությունները պատմելու, խոսելու պանդիպումը։ Այնքա՜ն շատ բան կա պատմելու։
Որպես իմ գլխավոր ձեռքբերում՝ նշեմ աշխատանքս, իմ և փոքրիկիս ուրախ ու սահուն մուտքը կրթահամալիր։ Ամեն օրվա փոքրիկ հաջողություններն եմ համարում ձեռքբերում՝ սովորողի յուրացրած ամեն փոքրիկ հմտությունը,միասին ապրած իմացումի հրճվանքը, սերը, վստահությունը։
Սովորեցնելուն զուգահեռ ամեն րոպե ինքդ ես կրթվում ու շտկվում, վերանայում խոսքդ ու գործդ։
Ամառային դպրոցը սկսվեց վեց տարեկանների մուտքի ճամբարով, ովքեր իրենց հետ թարմություն, նորություն, հետաքրքրություն են բերել։
Աշխատանքս տվեց ինձ ինքնավստահություն, սովորողների հետ միասին ունենալով արդյունք, գրանցելով մեր հաջողությունները, ավելի վստահ եմ ներկայացնում կրթահամալիրը։
Ամռային դպրոցը սպասված է սաների համար՝ իր ուրախ հանդիպումներով, պատում- տեսանյութերով, ծրագրերով։ Միշտ կլինենք կապի մեջ։ Պատրաստվում եմ սովորողներիս պատմել ուսումնական մեղվանոցի մասին սեփականն ընտանեկան մեղվանոցի օրինակով։
Այսօրվա հանդիպումը՝ միշտ առաջ նայող տնօրենի հետ, տվեց մտորումների տեղիք՝ ի՞նչ կավելացնեմ դասասենյակումս, ի՞նչ փոփոխություն կմտցնենք դասապրոցեսում, կվերանայեմ դասավարի ներկայացվող պահանջները․ արդար ենք իրար նկատմամբ՝ տարեվերջին մեզանից որպես հաշվետվություն կպահանջեն այն, ինչին հիմա ծանոթացնում են որպես պահանջ։