Մարմնակրթությունը ՝ որպես ուսումնական կարևոր բաղկացուցիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական մասի կարևոր բաղկացուցիչ մարմնակրթությունը։ Շաբաթվա ընթացքում ունենում ենք մարմնամարզության ժամեր, լող, հեծանվավարություն, սովորողների հետ մեկտեղ դասավանդողը ևս մասնակցում է պարապմունքներին՝ դառնալով օրինակ նրանց համար։ Բացի բուն մարմնակրթության ժամերից կրթահամալիրում օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում սովորողներն, իրենց դասվարի, դասավանդողների, ծրագրի ղեկավարի հետ մարզվում են, երգում, պարում, խաղեր խաղում։ Սա ոչ միայն օրը դրական հույզերով սկսելու , այլև մարմինն ակտիվացնելու, մարզվելու հնարավորություն է։ 2019-2020 ուստարում Հարավային դպրոցի երրորդ դասարանում ունեցել ենք ակտիվ մարմնակրթության պարապմունքներ։ Գործածել ենք և՛ դպրոց-պարտեզի մարզադահլիճը, և՛ բակը՝ հարակից դաշտով։ Այս հատվածը սովորողների սիրելի մասն է, այստեղ հնարավոր է խաղալ ֆուտբոլ , գործագործ․ տարածքը մեծ է ու հարմար։

Տարվա ընթացքում ունեցել ենք համագործակցային նախագիծ Ռոզա Գսպոյանի հետ։ Քայլքով անցել ենք Հարվային դպրոցից Մայր դպրոց տանող ճանապարհը, իրականցրել ենք մարզական

ստուգատես։ Քայլքը կարելի է դիտարկել որպես մարմնակրթության մի տեսակ ևս, ուսումնական ճամփորդությունների ժամանակ շատ ենք քայլում, բարձունք ենք նվաճում արագ քայլքով, հոկտեմբեր ամիսին իրակացրել ենք քայլքով ճամփորդություն՝ աշնանային թափառումներ։

Հեռավար ուսուցման ընթացքում ևս չի անտեսվել մարմնակրթությունը , առցանց տեսազանգերը երբեմն ընդմիջվել են փոքրիկ մարզական դարդարներով, սովորողները այս շրջանում կազմակերպել են մարմնակրթության ընտանեկան նախագծեր՝ մարզվելով ընտանիքի անդամների հետ միասին։ Տարվա ընթացքում կազմակերպել ենք յոգայի երկու վարպետության դաս՝ առաջին և չորրորդ ուսումնական շրջաններում։ Յոգան՝ որպես մարմնի և հոգու կատարելագործման ճանապարհ, դարաձավ մեր սիրելի դասերից մեկը։

Երրորդ դասարանը սովորողներն ուսումնական տարին ամփոփում են «Ելք» ստուգատեսով, որտեղ ներկայացնում են մարմնակրթության իրենց կարողությունները։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s