Մարմնակրթությունը ՝ որպես ուսումնական կարևոր բաղկացուցիչ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական մասի կարևոր բաղկացուցիչ մարմնակրթությունը։ Շաբաթվա ընթացքում ունենում ենք մարմնամարզության ժամեր, լող, հեծանվավարություն, սովորողների հետ մեկտեղ դասավանդողը ևս մասնակցում է պարապմունքներին՝ դառնալով օրինակ նրանց համար։ Բացի բուն մարմնակրթության ժամերից կրթահամալիրում օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում սովորողներն, իրենց դասվարի, դասավանդողների, ծրագրի ղեկավարի հետ մարզվում են, երգում, պարում, խաղեր խաղում։ Սա ոչ միայն օրը դրական հույզերով սկսելու , այլև մարմինն ակտիվացնելու, մարզվելու հնարավորություն է։ 2019-2020 ուստարում Հարավային դպրոցի երրորդ դասարանում ունեցել ենք ակտիվ մարմնակրթության պարապմունքներ։ Գործածել ենք և՛ դպրոց-պարտեզի մարզադահլիճը, և՛ բակը՝ հարակից դաշտով։ Այս հատվածը սովորողների սիրելի մասն է, այստեղ հնարավոր է խաղալ ֆուտբոլ , գործագործ․ տարածքը մեծ է ու հարմար։

Продолжить чтение «Մարմնակրթությունը ՝ որպես ուսումնական կարևոր բաղկացուցիչ»