Նախագծի մասնակիցներ- 1-ին դասարան ընդունվող վեց տարեկաններ
Նախագծի նպատակ— սովորողների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ: Ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
- Ադապտացում առցանց միջավայրին (միջավայրի յուրացում).
- Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
- Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
- Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
- Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
- Ստեղծագործական երևակայության զարգացում.
- Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:
Օգտագործվող գրականության ցանկ
- «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
- Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
- Հ. Թումանյան «Կռունկներ»
- Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
- Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
- Հովհաննես Թումանյան «Ծիտը»
- Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»
Երգեր՝
«Արև, արև, եկ, եկ»
«Ձիուկ»
«Կաքավիկ»
«Խորոզ»
Ընթացք
- Ներկայացնել իրեն (խոսել սիրելի խաղերի, հերոսների, խաղալինքերի, գույների, մասին) :
Սովորողները նկարում են իրենց, սկսում են պատմել իրենց մասին, ներկայացնել իրենց: - Տանը իր փոքր ժամանակվա լուսանկարների հիման վրա ֆիլմ պատրաստել:
- Կարողանալ բերանացի պատմել լսած հեքիաթ — պատումները, խաղալով, դերախաղով վերարտադրել հեքիաթի հերոսների կերպարները:
Կարևոր է սովորողների ֆիզիկական կոփվածությունը:
Մարզվել, հեծանիվ վարել, լողալ խաղալ ազգային, բակային խաղեր, ճամփորդել:
Ամփոփում՝