Սասնա ծռեր

 «Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ «Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին, Սանասարն ու Բաղդասարը եղբայրներ էին:  Սանասարն ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ  Սանասարին  հաջորդում է  որդիներից  ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդինՀացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անումորի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև նա  սպիտակ Դևից  ազատում  է  գեղեցկուհի Արմաղանին  ու ամուսնանում է նրա հետ: Մհերի և Արմաղանի որդին Դավիթն էր՝ Սասունցի Դավիթը։

Առյուծի հետ մենամարտը՝

Էլավ, գնաց քեռուն,
Ասաց.— Քեռի, թանկությո՛ւն է.
Կարնա՞ս մեզի ճար մի գտի։
Քեռին ասաց.— Մհեր, որդի,
Ի՞նչ ճար գտնեմ, երկիր հաց չմնաց։
Թե հաց լինի՝ քո հոր ամբարներ տի լինի։
Մհեր հարցուց.– Ինչի՞ց է՝ հաց չկա.
Կարկու՞տ զարկե, քամի՞ն քաղե,
Տո՞թն է տվե…
Քեռին ասաց.— Չէ՛, էդուց չէ։
Մեր երկիր վար ու ցանք քիչ է.
Էծ կպահենք, տավար ու էշ,
Մեր հաց Շամա, Հալեպա կգար.
Չէ, մեկ առյուծ է լուս ընկե.
Երբ սար չութի էրթանք՝ մեզ կո՛ւլ կտա։
Ճամփան կտրեց ճամփորդներեն.
Գալող ու էրթացող հատավ.
Մարդ չի կարնա ճամփա էրթա՝
Շամից էստեղ, էստեղից Շամ.
Էդո՛ր համար հացի պակաս
Ու թանկություն ընկավ աշխարհք։
Մհերն ասաց.–Քեռի՛,
Առյուծն ի՞նչ է. իմա՞լ առյուծ։
Ասաց.— Գազաններու ջո՛ջն է առյուծ, մարդիկ կուտի:
Մհեր հարցուց.— Հեռվանց կուտի՞,
Թե՝ մոտենաս, ու նոր կուտի։
Քեռին թե՝ մոտենաս ու նոր։
Մհերն ասաց.— Էդպե՛ս է՝ ես լուսուն կերթամ։
Քեռին ասաց.— Որդի, չերթաս, քեզ կջարդի
Ականջ չարավ, գնաց։
Առավոտուն վիր ոտ-որ ուզանգուն հասավ,
Ամե՛ն, ինչքան ձի հեծնող կար՝
Հեծան՝ Մհերի հետ գնացին։
Գնացին էն առյուծին։
Առյուծ տեսավ՝ մա՛րդ մի կգա՝
Էլավ, էկավ իրեն տեղեն։
Պոչը գետին կտփտփեր.
Թոզ ու դուման կբարձրացներ.
Էլավ՝ էկավ Մհերի դեմ։
Մհեր ասաց իրեն զորքին.
— Էդ ի՞նչ է, որ մեր դեմ կգա։
Ասին.— Առյուծ է՛դ է, որ կա։
Ասաց.— Ո՛վ որ էդ առյուծին թրով զարկեց՝
Ես կթողնեմ առյուծն իր տեղ,
Ետ կդառնամ էնոր վերան ու կսպանեմ զէնի։
Դարձավ, ասաց.— Առյուծի մեր
Աստված կանչեց՝ ծնավ էնոր.
Իմ մե՛րն էլ ինձ, աստված կանչեց, էնպե՛ս ծնավ.
Ես իմ ասպապը տի հանեմ,
Կուշտի՛ կպնեմ առյուծի հետ։
Մհերի հետ գնացած մարդիկ հեռու կանգնան.
Մհեր մենակ գնաց։
Գնաց, ինք ու առյուծ առան իրար։
Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր երկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս դին, մեկ էլ՝ էն դին։
Իր հետ գնացած մարդեր եկան,
Կայնան Մհերի մոտ։
Մեկ մարդ էլ շուտ խաբար հասցուց Սասուն,
Մհերի մոր, թե.— Աչքդ լուս ըլնի,
Մհերն առյո՛ւծ սպանեց։
Չուր հիմիկ Մհեր էր,
Հիմիկվնե հետ էղավ Առյուծաձև Մհեր։

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։

Հատված՝

Էս որ պատահեց, մեր Դավիթ հսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նրա համար թե մարդ, թե մժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարհքի վրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։

Քշեց գառները մեր հովիվ հսկան,
Ելավ Սասունի սարերն աննման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քնում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գնացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։

«Փոքր Մհեր» ճյուղը պատմում է, որ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Սակայն հոր անեծքը կատարվում է և Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռում՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,

 Հողն էլ ղալբցեր է,

 Մեջ աշխարքին ես չեմ մնա։

 Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,

 Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

 Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

 Էն ժամանակ հրամանք կա,

 որ էլնենք էդտեղեն։

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s