Մասնակիցներ՝ 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ։
Ժամանակահատվածը՝ մայիսի 18-22:
Նպատակը` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողների համար։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը մասնակցում է առցանց-հեռավար ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։
Ճամբարի բովանդակությունը՝
- Օր առաջին ՝ ծանոթացում, սովորողները ցույց են տալիս մանկության լուսանկարները, պատմում են նախասիրությունների մասին՝ ինչո՞վ են սիրում զբաղվել, ի՞նչ են սիրում ուտել, սիրելի միրգը, բանջարեղենը։
Առաջին օրվա տեսադասը կարղ եք տեսնել Microsoft teams հարթակում։
Սաներին առաջարկվում է պատրաստել տեսանյութ , որտեղ կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը/նկարագրություն/։
Ամփոփում՝
2. Օր երկրորդ : Սովորում ենք «Մատիկները» բանաստեղծությունը, անվանում ենք մատիիկները, նկարում ենք մատների վրա բերան, աչքեր, խոսեցնում ենք մատիկներին:
ԱՆհրաժեշտ նյութեր՝ գուաշ, ջրաներկ, վրձին, բաժակով ջուր:
Երկրորդ օրվա տեսադասը դիտեք այստեղ:
Ամփոփում՝
Մատիկներ
Բութ մատն ասած․
-Գայլը եկավ։
Ցուցամատն ասաց․
-Որտեղի՞ց եկավ։
Միջնամատն ասաց․
-Սարից եկավ։
Մատնեմատն ասաց․
-Եկեք փախչենք։
Ճկույթիկն ասաց․
-Ճստլիկ եմ, պստլիկ եմ։
թևիկ չունեմ, ոտիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ։
3. Օր երրորդ: — երգուսուցում՝ Արև-արև, արի դուրս :
Տեսադասին ներկայացնում են երգը որևիցե շրխկան նվագարանով /շրխկաններ, չխկչկաններ, փոքր թմբուկներ, կիթառ, դաշնամուր, երգող զարդատուփեր, ինքնաշեն գործիքներ,մետաղյա և փայտյա ճաշի, թեյի գդալներ, շերեփներ/:
Սովորողներն իրենց էլ. հասցեներին ստանում են երգի կարաոկե հոլովակը; Տեսադասին ներկայացնում են երգը որևիցե շրխկան նվագարանով /շրխկաններ, չխկչկաններ, փոքր թմբուկներ, կիթառ, դաշնամուր, երգող զարդատուփեր, ինքնաշեն գործիքներ,մետաղյա և փայտյա ճաշի, թեյի գդալներ, շերեփներ/
Երրորդ օրվա տեսադասը կարող եք տեսնել այստեղ
Ամփոփում՝
4․ Օր չորրորդ- ծանոթանում ենք paint համակարգչային ծրագրին։
Սաներին ներկայացվում է ծրագիրը, նկարում ենք արև, երկինք, ծանոթանում եք ծրագրի գործիքաշարին։ Սաներին տրվում են ռոդարիական հարցեր արևի մասին, հորինում, երևակայում ենք՝ խոսող, երգող, ուրախ, տխուր արև։
Նկարը ստեղծելուց հետո երգում, ամրապնդում ենք «Արև, արև, արի դուրս» երգը։
Սաներին առաջարկվում է նկարել արև Paint ծրագրով։
Հատված տեսադասից՝ այստեղ
Ամփոփում՝
5․ Օր հինգերորդ
Պատկերացում ենք կազմում մեծ և փոքր հասկացությունների մասին, paint ծրագրով նկարում ենք նույն առարկան՝ մեծ և փոքր։
Սովորում ենք Թումանյանի <<Կը՜ռ, կը՜ռ կռկռան>> բանաստեղծությունը։
Հինգերորդ օրվա տեսադասը դիտեք այստեղ։
Ամփոփում՝
Սաների աշխատանքները Paint ծրագրով
6․ Վեցերորդ օր
Սովորում ենք ծրագրային <<Արև, արև>> /Հակաբացիլ Կոմիտաս երգը։Սովորողներն իրենց էլ. հասցեներին ստանում են երգի կարաոկե հոլովակը; Տեսադասին ներկայացնում են երգը որևիցե շրխկան նվագարանով /շրխկաններ, չխկչկաններ, փոքր թմբուկներ, կիթառ, դաշնամուր, երգող զարդատուփեր, ինքնաշեն գործիքներ,մետաղյա և փայտյա ճաշի, թեյի գդալներ, շերեփներ/
Տեսադասն՝ այստեղ։
7․ Օր յոթերորդ
Microsoft teams հարթակում հանդիպում ենք ծնողների հետ։ Սովորում ենք մուտք գործել էլ հասցեներ, բացել, գրել նամակ, նամակին կցել նկար, տեսանյութ, ֆայլ։ Սովորում ենք օգտվել կրթահամալիրի կայքից, ծանոթանում ենք Հարավային դպրոցի ենթակայքին։
Տեխնիկական պահանջներ՝
- Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
- Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
- Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
- Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
- Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար