Մխիթարյան Գոհար
Սովորական մի օր, երբ ես կիսաքուն բռնել էի դպրոցի ճամփան՝ լսեցի ինչ-որ ձայն։ Շրջվելով ես տեսա կլոր աչուկներվ, շագանակագույն ականջներով և սպիտակ մորթիով մի շնիկի։ Նա այնքան անմեղ հայացք ուներ, որ ես չկարողացա նրան թողնել ճամփեզրին։ Եվ այսպես ես ստիպված դասին մասնակցեցի շնիկի հետ։ Մինչ դասը սկսվելը ես խնդրեցի շնիկին , որ չաղմկի և փակեցի պայուսակս ՝ մի փոքր անցք թողնելով շնչելու համար։ Ամբողջ դասի ընթացքում ես շունչս պահած, անշարժ նստել էի, երբ հանկարծ շնիկը հաչեց.
– Հափչի՛, – ասացի ես։ Ուսուցիչը տարօրինակ հայացքով նայեց ինձ և առողջություն մաղթեց։ Դասերից հետո ես գնացի տուն, լավ գիտակցելով , որ մայրիկը չի թողնելու շնիկին տանը պահել, քանի որ եղբայրս շատ փոքրիկ է։ Այդպես մի քանի օր ես և շնիկը միասին էինք գնում դպրոց, և ամեն դասի ժամանակ ես ստիպված տաս կամ քսան անգամ փռշտում էի։ Մի գեղեցիկ հինգշաբթի օր, երբ ես քսանմեկերորդ անգամ փռշտացի տաս րոպեյի ընթացքում ՝ նկատեցի իմ գլխավերևում մտածկոտ հայացքով , մի ունքը վեր բարձրացրած, զննող հայացքով կանգնսծ ուսուցչին, ով նայում էր պայուսակիս։
Ուսուցչի խնդրանքով ես բացեցի պայուսակս ։ Բոլորը մի պահ զարմացան և տիրեց լռություն։ Լռությունը կոտրեց ուսուցչի բարձր ծիծաղը։
– Փաստորեն դու՞ ես Հափչի շնիկը,– ժպիտը դեմքին ասաց ուսուցիչը ։
Որոշում կայացվեց, որ շնիկն ապրելու է մեր դպրոցի բակում, որտեղ մենք բոլորով նրա համար տնակ պատրաստեցինք։ Եվ ամեն առավոտ երեխաներին դիմավորում էր ամենահավատարիմ, ամենաբարի ու ամենալավ ընկեր՝ Հափչի շնիկը։