Հեռավար ուսուցումը նախակրթարանում

 

2020 թ.-ի ապրիլի 2-ից Կորոնավիրուս վարակի պատճառով դասերը դադարեցվեցին ինչպես ՀՀ ամբողջ տարածքում, այնպես էլ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Կրթահամալիրի Հարավային դպրոցում աշխատում եմ 2019 թ․ մարտ ամսից։ Կրթահամալիր բաց, լուսավոր ու գունավոր աշխարհ մուտք գործեցի դստերս հետ միասին, ես՝ դպրոց, աղջիկս ՝ նախակրթարան։ Կրթահամալիրը դարձավ մեր կյանքի, կենսակերպի անբաժան մասը, նոր որակ ու գույն տվեց երկուսիս էլ։ Կրթահամալիրի օրացույցով ուսումնական նախագծերը, ստուգատեսները մեզ համար և՛ աշատանք են, և ՛ ուրախ, հաճելի ժամանց, միասին լինելու, խաղալու, սովորելու, մարզվելու, երգելու, պարելու հնարավորություն:

Կրթահամալիրում յուրաքանչյուր դասավանդող և սովորող տիրապետում է մեդիահմտությունների, վարում է բլոգ, որը կարելի է դիտարկել որպես ուսումնական, հետազոտական, գիտական գործունեության հաշվետվության հարթակ: Նախակրթարանի աշխատանքը ևս տեղափոխվեց առցանց հարթակ։ Ամեն օրվա  հագեցած աշխատանքային ռեժիմում հասցնում ենք ժամանակ հատկացնել նախակրթարանի ծրագրերին։ Պիտի խոստովանեմ, որ սա ամենաուրախ, հաճելի պահն է օրվա մեջ, երբ դստերս հետ իրականացնում ենք նախագծերը։ Երկուսս էլ վայելու ենք պահը՝ միասին լինելու, միասին նոր բաներ սովորելու ու բացահայտելու։ Հեռավար ուսուցումը իմ աշխատանքի, սովորողների մասով ներկայացրել եմ նախորդ՝ «Հեռավար ուսուցման դիտարկում» հոդվածում։ Այս աշխատանքում ուզում եմ խոսել նախակրթարանի հեռավար աշխատանքի մասին։

Հեռավար ուսուցման մեկնարկից հետո թվում էր, թե նախակրթարանը չի ունենա անելիք, հնարավոր չի լինի  հեռավորության վրա փոքրիկ սաների հետ նախագծեր իրականացնել։ Երբ սկսեցինք աշխատել, այս կարծիքը միանգամից փոխվեց։ Առցանց աշխատանքի շնորհիվ կարողացանք մասնակցել նախակրթարանի բոլոր նախագծերին։ Այս կերպ պահվում է դաստիարակ֊ծնող֊երեխա կապը։
Տանը իրականացվող տեխնոլոգիական, մարզական, երաժշտական, խոհանոցային, հիգիենայի և  առողջ ապրելակերպի նախագծերը, ընթերցանության նյութերը ոչ միայն սովորեցնում են փոքրիկներին, այլև թարմացնում են ընտանիքի իմացությունն այս թեմաների շուրջ։

Հանդես ենք եկել նաև սեփական նախաձեռնություններով՝ պատրաստել ենք ընտանեկան ռադիոնյութ, խաղ-հարցեր։ Ամեն տեսանյութի հետ բացահայտում եմ երեխայիս կարողությունները տվյալ ոլորտում՝ մարզական հնարքներ, երգեր, բառեր, արտահայտություններ, որոնք յուրացրել է նախակրթարանում։

Հեռավար ուսուցման շրջանը ինքնին յուրատեսակ ստուգատես եղավ թե՛ նախակրթարանի սաների, թե՛ ծնողի համար։ Երբ ծնողն ու ընտանիքը դարձան գործընկեր ծրագրին, ծրագրի իրականացումը հաջողվեց ամբողջությամբ։ Գայանեի հետ ծրագրային տեսանյութեր պատրաստելիս քաղում եմ նախակրթարանի՝ շուրջ մեկ տարվա աշխատանքի պտուղները։ Գայուշը, չնայած փոքր տարիքին, լավ գիտի ծրագրային բոլոր երգերը, գիտի աշխատել տեսախցիկի հետ, չի կոմպլեքսավորվում նոր միջավայրում, չի վախենում արտահայտել իր կարծիքը որևէ հարցի, առարկայի, երևույթի հետ կապված։ Օրինակ՝ Գայանեն իր տարեկիցներին փորձում էր սովորեցնել, որ գրտնակը խաղալու համար չէ, դրանով հաց են թխում ու երգում էր ծրագրային «Գունդ անեմ» երգը, ցույց է տալիս, որ խաղողը ուտելուց բացի կարելի ճզմել թաթիկներով, մի լավ չփչփացնել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s