Ընդունելություն. Մուտքի ճամբար

Մասնակիցներ՝ 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ։

Ժամանակահատվածը՝ մայիսի 18-22:

Նպատակը` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողների համար։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը մասնակցում է առցանց-հեռավար ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ծանոթացում
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Երգ-պար
  • Մարզումներ
  • Ընթերցում
  • Տեխնոլոգիա / ծեփ, այլընտարքային նկարչություն/
  • Անհրաժեշտ միջոցներ «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը պետք է ունենա անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք, ծնողի օգնությամբ օգտագործի էլ.հասցեն և մասնակցի Outlook Teams հարթակի առցանց հանդիպումներին;

Ճամբարի ղեկավար՝ Անահիտ Մելքոնյան

Էլ. հասցե՝ anahit-melonyan@mskh.am

Հեռախոսահամարներ՝ 094088853, 055565868

Ծրագրում՝

  • Սանին առաջարկվում է նաեւ տեսանյութով պատմել .
  • Ո՞վ է ինքը․
  • Իր անվան պատմությունը
  • Իր ընտանիքի մասին
  • Իր նախասիրությունների մասին
  • Իր առօրյայի մասին
  • Ի՞նչ գիտի դպրոցի մասին
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը/նկարագրություն/
  1. Թումանյանական մանկական բանաստեղծությունների ընթերցում, ուսուցում
  2. Միասին նկարում ենք ձեռք, սովորում ենք մատիկների անունները,  պշնմանեցնում  ենք մեզ ծանոթ մարդկանց:
  3. Անհրաժեշտ նյութեր ՝ ջրաներկ, գունավոր մատիտներ , ջուր, սպիտակ թուղթ:
  4. Սանին առաջարկվում է բերանացի սովորել բանաստեղծություններից մեկը ներկայացնել տեսանյութի ձևով:

Բութ մատն ասաց

Բութ մատն ասաց՝ գայլը եկա՜վ:
Ցուցամատն ասաց՝ որտեղի՞ց եկավ:
Միջնամատն ասաց՝ սարի՛ց եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչե՛նք:
Ճկույթն ասաց՝ պստլի՜կ եմ, ճստլի՜կ եմ,
Ինչպե՞ս փախչեմ:

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան:

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Տեխնիկական պահանջներ՝

  • Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
  • Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
  • Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
  • Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
  • Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s