Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երրորդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ ապրիլի — մայիս ամիսներ
Նպատակը՝ Սովորողները ներկայացնոում են 2019-2020 ուսումնական տարում ձեռք բերած կարողություները, հմտություններն ու գիտելիքները
Ելք ստուգատեսը ներառում է բոլոր գործունեության ձևերը՝
Բլոգավարություն՝ սովորողները ներկայացնում են բլոգը, ինչպե՞ս են վարում, ինչպե՞ս են նյութ տեղադրում, ինչպես են խմբագրում, ի՞նչ բաժիններ ունեն։
Մայրենի՝
Նախագիծ՝ «Միասնական հորինուկ» ։
Նախագծի արդյունքները ցույց են տալիս սովորողների՝ տարվա ընթացքում ձեռք բերած լեզվագործունեության, մայրենի լեզվով ստեղծագործելու, երևակայելու հմտությունները։
Մեդիաընթերցանություն՝ ներկայացված են մեդիահեքիաթներ, որտեղ կարող եք լսել ընթերցանությունը։
Ռադիոնյութեր, որտեղ սովորողներն ընթերցում են առակներ։
Մաթեմատիկական
Ներկայացվում է տարվա ընթացքում կատարած <<Առևտուր և մաթեմատիկա>> նախագիծը, որի միջոցով սովորողները կատարում են գործողություն, սովորում են աշխատել դրամի հետ։
Հորինում ենք խնդիրներ, հաշվում ենք պատկերների պարագիծն ու մակերեսը, կատարում ենք գործողություններ բազմանիշ թվերով։
Մեդիագրագիտություն՝ սովորողները ներկայացնում են տարվա ընթացքում ձեռք բերած, ամրապնդած գիտելիքները՝ մոնտաժային ծրագրով պատրաստած նյութերը, պրեզենտացիաները, ռադիոնյութերը։
Ես և շրջակա՝ Սովորողները պատմում են տարվա ընթացքում անցած թեմաների մասին, ի՞նչ են հիշում, ո՞ր թեմաներն են ամենաշատը իրենց դուր եկել։ Խոսում ենք մոլորակների, կենդանիների, մարդու օրգանների, առողջ ապրելակերպի, հիգիենայի մասին։
Մարզական՝ Սովորողները ներկայանում են մարզական տեսանյութերով, ազգային ու բակային խաղերով, հեծանվավարության օրինակով:
Տեխնոլոգիական ՝ սովորողները կազմում են փաթեթ, որտեղ ցույց են տալիս տարվա ընթացքում կատարած տեխնոլոգիական աշխատանքները։