ԺԱՄԱՆԱԿԻ ՏԻՐԱԿԱԼԸ

Լինում է մի տղա: Այդ տղան ապրում է Լոնդոնում և շատ-շատ է սիրում իր մայրիկին: Մի անգամ մայրիկը գնաց գործուղման: Քանի որ նա շատ էր սիրում իր մայրիկին չէր ուզում, որ մայրիկը գնա գործուղման մեկ շաբաթով: Նա պատրաստեց այնպիսի սարք, որը ամենուր ժամը կարող էր երկարացնել և կարճացնել, և հանկարծ եկավ ժամանակի տիրակալը:

Նա ջղայնացավ և ասաց, որ երբ տղան միացնում է ժամանակի սարքը, աշխարհում մի մարդ է մահանում։ Տիրակալը վերցրեց ժամանակի սարքը և գնաց այն ժամանակները, երբ Աստված ստեղծում էր աշխարհը։ Նա կարողացավ գողանալ նրա ուժը և սկսեց ստեղծել նոր աշխարհ։

Ժամանակի տիրակալը օգտագործեց այդ ուժը, որ խլել էր Աստծուց և միացրեց այն իր ուժի հետ: Նա ստեղծեց միանգամայն ուրիշ աշխարհ, որտեղ բոլորը կարող էին հետ ու առաջ տալ ժամանակը՝ սակայն կյանքում երեք անգամ միայն: Օրինակ, երբ մաարդ սխալ կամ մեղք գործեր, կարող էր հետ տալ ժամանակը և ուղղել իր սխալը: Կամ եթե շատ ցանկանար տեսնել իր ապագան, հնարավորություն ուներ ժամանակը առաջ տալու և տեսնելու իրեն ինչ է սպասվում: Թվում էր շատ կատարյալ է նոր մտածված այս աշխարհը, բայց….

Տղան օգտագործեց ժամանակի սարքը առաջին անգամ: Նրան հաջողվեց ես վերադարձնել իր մայրիկին: Այդ ամենը տղային թվաց շատ հետաքրքիրր ու զվարճալի խաղ: Երկրորդ անգամ նա փորձեց գործածել սարքը, բայց առանց որևէ նպատակի: Տղան ցանկացավ առաջ տալ ժամանակը 20 տարով: Նա հայտնվեց մի քաղաքում, որտեղ բոլորը հիվանդացել էին և ինքը պետք է մտածեր ինչպես օգնել այդ հիվանդներին: Տղան հիշեց, որ միայն մեկ հնարավորություն է իրեն մնացել սարքն օգտագործելու համար: Երկար մտածելուց հետո որոշեց…

–Ի՞սկ միգուցե հենց ես եմ մեղավոր, միգուցե՞ ժամանակի մեքենան  է այս  ամենի պատճառը, – մտածեց տղան։                                                                                                                                              Նա որոշեց  ուղղել իր սխալը հասկանալով, որ մարդկությունը  վտանգի մեջ  է։ Տղան օգտագործեց իր վերջին  հնարավորությունը՝ նա հետ տվեց ժամանակը և  հայտնվեց  Աստծո  առաջ։Նա խնդրեց, որ Աստված  ամեն բան իր տեղը դնի և մարդիկ ապրեն առաջվա կյանքով։ Աստված ժպիտով նայեց տղային և ասաց, որ նա փակի աչքերը։ Տղան պինդ փակեց աչքերը և հանկարծ  լսեց մայրիկի քնքուշ ձայնը ։ Բացելով աչքերը  նա հայտնվեց տանը՝  իր ընտանիքի կողքին։ Եվ տղան հասկացավ՝ ամեն բան այնքան գեղեցիկ է հիմա, ոչ  անցյալում և ոչ ապագայում, այլ ՝ ՀԻՄԱ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s