Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

Հարցեր և առաջադրանքներ։

  • Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։
  • Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
  • Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝

վարդ-կարմիր վարդ

Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։

  • Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային։
  • Ինչպիսինն էր պարեկը։
  • Ինչու՞ Ջովանին զարմացավ։
  • Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s