Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս: Продолжить чтение «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»
День: 4 апреля 2020
Ընտրովի մաթեմատիկա
- Երեկ կիրակի էր, ի՞նչ օր կլինի վաղը։
- Գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:
- Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:
- Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:
- Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:
- Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:
- Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս:Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:
- Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:
- Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
- Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
- Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
- Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
- Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:
- Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:
- Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 3 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 2-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:
- Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր 4 մատիտը:
Աշխատակարգ՝ ապրիլի 6-10
Շաբաթվա ուսումնական նախագծեր՝
Մարտի 30-ապրիլի 3․ ամփոփում
Ապրիլի 3, ամփոփում
Տրամաբանական խնդիրներ տանը
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի՝ ընտրովի մաթեմատիկա խմբի սովորողներ
Տևողությունը՝ ապրիլի ամիս
Նպատակը՝ իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց մտքերը, կարողանան առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, առաջ քաշել վարկածներ, սովորեն հարցեր տալ:
Ընթացքը՝ Սովորողներն ընտանիքի անդամների հետ փորձում են լուրել խնդիրները, քննարկում, տեսագրում, արդյուքը տեղադրում անհատական բլոգներում։
Ամփոփում՝ Գաբոյան Աստղիկ