Հեռավար ուսուցման դիտարկում

Հեռավար ուսուցման դիտարկում

Կատարենք դիտարկում հեռավար ուսուցման վերաբերյալ։ Հասկանանք դրա կարևորությունը մեր օրերում, դրական ու բացասական կողմերը, զարգացման հնարավոր տարբերակները։ 2019 թվականի մարտ  ամսից աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Առցանց աշխատանքը մեր ամենօրյա գործունեության գլխավոր մաս է կազմում։ Այստեղ յուրաքանչյուր դասավանդող և սովորող տիրապետում է մի շարք մեդիահմտությունների, վարում է բլոգ, որը կարելի է դիտարկել որպես ուսումնական, հետազոտական, գիտական գործունեության հաշվետվության  հարթակ:

Սովորողներն ունեն էլեկտրոնային հասցեներ, որոնք ուսումնական աշխատանքի գլխավոր մաս են կազմում: Ցանկացած առաջադրանք ստանում են էլ. հասցեով և պատասխանում նույն կերպ:

2020 թ.-ի ապրիլի 2-6ը Կորոնավիրուս վարակի պատճառով դասերը դադարեցվեցին ՀՀ ամբողջ տարածքում:  Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը ազդարարեց կրթահամալիրում ուսումնական մասի բնականոն գործընթացի իրականացումը՝ հեռավար տարբերակով, ուսումանական օրացույցով նախատեսված  նախագծերով, ծեսերով, ստուգատեսներով:

Յուրաքանչյուր դասավանդող ուներ հստակ ծրագիր, առաջադրանքների փաթեթ, որոնք սովորողները, իրենց յուրացրած հմտությունները գործածելով կատարում են և հետ ուղարկում ուսուցչին:

Նախքան շաբաթվա սկիզբը ծրագիրը  հրապարակված է եղել բլոգումս: Շաբաթվա վերջին բլոգում հրապարակվել է ամփոփում : Ուսուցման հեռավար տեսակը չի խոչընդոտել որևէ նախագծի, ուսումնական մասի, ստուգատեսի իրականցմանը: Առաջադրանքները միայն հարմարեցվել են հեռավար ուսուցմանը: Այս առումով մի օրինակ կարող է լինել մեր՝ «Մաթեմատիկական գիտելիքների ամրապնդում» վերնագրով տեսանյութերի շարքը: Սովորողները մայրիկների կամ տան անդամներից որևէ մեկի հետ գնացել են գնումների՝

նախապես նշելով, թե ինչ ունեն գնելու,  նախատեսած գումարի չափը, նշել են նաև,թե քանի թղթադրամ և քանի կոպեկն է  կազմել այդ գումարը: Կատարել են գնումները, հաշվել, ցույց տվել մանրը: Ամբողջ ընթացքը տեսագրվել է: Սովորողները հեշտությամբ կատարել են առաջադրանքը, տեսանյութերը տեղադրել բլոգում ուղարկել ինձ պատասխան նամակով:

2020 թ.ի ապրիլի 16-ից կրկին դադարեցվեց ուսումնական հաստատությունների աշխատանքը: Կրթության և գիտության նախարարի հրամանով հեռավար ուսուցման անցան բոլոր ուսումնական հաստատությունները։ Անձնական դիտարկումս հետևյալն է՝ մեդիահմտություններ չունեցող, երբևէ հեռավար ուսուցում չիրականացրած, հատկապես տարիքով մեծ ուսուցիչների համար սա իսկական տանջանք և անորոշություն է։ Լինելով երկար տարիների փորձ ունեցող մանկավարժներ՝ շատերը չեն կարողանում իրագործել հեռավար ուսուցում։ Դպրոցներում աշխատող հարևան, բարեկամ, ծանոթ շատ ուսուցիչներ են այս օրերին դիմել ինձ, կրթահամալիրի մյուս աշխատողներին  հեռավար ուսուցման իրագործման հարցում օգնունության ակնկալիքով։ Որպես առաջին օգնություն՝ կիսվել ենք մեր ուսումնական առաջադրանքների փաթեթով, ներկայացրել մեդիա ոլորտում աշխատելու հիմնական կարևոր կետերը, ինչպես օրինակ՝ սովորողի՝ մեզ ուղղված ցանկացած դիմում /նամակ, տեսանյութ, առաջադրանք/  չպետք է մնա անարձագանք, պետք է լինի նաև ուղիղ կապ սովորողի և ուսուցչի միջև տեսակապի ձևով։

Հեռավար աշխատանքը կատարվում է նաև տեսազանգերի միջոցով։ Այս մասով հենց առաջին օրերից ստացանք Հերմինե Անտոնյանի օգնությունը՝ առցանց հեռավար ուսուցման հարթակներ գտնելու մասով։ Սա ևս նոր չէր մեր աշխատանքում։ Ունեմ հեռավար սովորող Չինաստանից, ում հետ շաբաթվա մեջ ունենում են ունենում ենք տեսազանգեր, քննարկումներ։ Այլ երկրում գտնվцղ սովորողների հետ հեռավար աշխատանքում շատ եմ կարևորում տեսազանգը, ծանոթացումը։ Այսպես սովորողի և ուսուցչի կապն է կայանում, ճանաչելով, տեսնելով՝ առաջ է գալիս վստահություն, որը շատ կարևոր է աշխատանքի, նաև ծնող-ուսուցիչ համագործակցության առումով։ Հեռավար ուսուցման ընթացքում հաշվի են առնվում ծնողների կարծիքը, դիտարկումները։

Հեռավար ուսուցում կատարելիս կարելի է առանձնացնել դրական և բացասական կողմեր։

Դրական կողմերը շատ են, կարելի է անվերջ թվել։ Առաջին հերթին հարկադրված արձակուրդի ընթացքում դասերը դադարեցվում են միայն ֆիզիկական միջավայրում։ Սովորողները շարունակում են սովորել։ Ընտանիքի անդամները ավելի շատ են սկսում ներգրավվել են ուսումնական նախագծերում՝ միասին մարզվում են, երգում կրթահամալիրյան, ազգային, ծիսական երգերը, պարում,  անցկացնում հիգիենայի ստուգատես, այս մասին տեսանյութեր են պատրաստում, ունենում են միասնական ընթերցաության ժամեր, անցկացվում են ընտանեկան ֆլեշմոբեր։ Որպես նաև սեբաստացի ծնող՝ աղջկաս հետ ակտիվ մասնակցում ենք նախակրթարանի նախագծերին․ պատրաստել ենք տեխնոլոգիական, մարզական, երաժշտական տեսանյութեր։ Տեսանյութերը դարձան առիթ, որ ամենօրյա մարմնամարզությունը դառնա մեր առավոտվա մի մասը, երգում ենք միասին բոլոր ուրախ երգերը։

Այս շաբաթների ընթացքում կարելի է նկատել նաև հեռավար ուսուցման բացասական կողմերը։ Կրթահամալիրում դասապրոցեսի զգալի  մասը իրականացվում է դրսում՝ մարմնամարզություն, հեծանավավարություն, բնագիտական փորձեր, ինչը հնարավոր չէ իրականացնել հեռավար ուսուցման պարագայում։ Տեսանյութերում, եթե ներգրավված չեն ընտանիքի այլ անդամներ, նկատվում է խմբային աշխատանքի բացակայությունը, որի ժամանակ ևս սովորողը ձեռք է բերում շատ հմտություններ։ Հիմնականում մայրիկները տեսագրում կամ ձայնագրում են աշխատանքը և չեն կարողանում մասնակցել։ Նման դեպքերում համաձայնության կարելի է գալ ծնողի հետ տեսանկարահանել սելֆի տարբերակով։

Այս օրերին հատկապես նկատվեց հեռավար ուսուցման կարևորությունը․ ուսումնասիրվեցին առցանց աշխատանքների նոր հարթակներ։ Թե՛ սովորողները, թե՛ ուսուցիչները ձեռք են բերում նոր մեդիահմտություններ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s