Աշխատակարգ, մարտի16-20

Երկուշաբթի , մարտի 16

Սովորի՛ր Համո Սահյանի «Գարնանամուտ» բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները բլոգում, թղթի վրա նկարի՛ր բանաստեղծությունը, այնպես , ինչպես պատկերացնում ես, պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ ցույց կտաս նկարածդ նկարը, կպատմես դրա մասին և կարտասանես բանաստեղծությունը:
Տեսանյութը չմոռանաս սկսել ողջույնի խոսքով, ներկայանալով:
Երեքշաբթի, մարտի 17 
Կարդա՛  Ղազարոս Աղայան. «Կենդանիների վեճը», կատարի՛ր տեքստի ներքևի հատվածում եղած առաջադրանքները։
Բլոգում հորինիր և լուծումիր խնդիր, որտեղ կօգտագործես քառանիշ թիվ։
Չորեքշաբթի, մարտի 18
Պատրաստի՛ր մեդիահեքիաթ։Նկարի՛ր Ղ․ Աղայանի  քեզ արդեն ծանոթ <<Կենդանիների վեճը>> հեքիաթը, պատմի՛ր և ձայնագրի՛ր, արդյունքում ստացի՛ր մեդիահեքիաթ։
Կատարի՛ր մաթեմատիկայի այս առաջդրանքները։
Ամփոփում 1
Հինգշաբթի, մարտի 19

Կարդա՛ Ղազարոս Աղայանի  <<Մանուշակը>> բանաստեղծությունը, կատարի՛ր այս մաթեմատիկական առաջադրանքները։

16.03.2020

Ամփոփում 

Ուրբաթ, մարտի 20

Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ բերանացի կկարդաս քեզ արդեն ծանոթ <Մանուշակը>> բանաստեղծությունը, սեղանին լցված աղի օգնությամբ պատկերի՛բանաստեղծությունը։

Դուրս բեր բանաստեղծությունից այն բառերը, որոնք կպատասխանեն ի՞նչ, ի՞նչեր, ի՞նչպիսի հարցերին։

Հորինի՛ր փոքրիկ պատմություն, որտեղ կպատմես, թե ի՞նչպիսինն էր բանաստեղծության մանուշակը, փորձիր շարունակել բանաստեղծությունը։

 

Մանուշակ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ: