Ժամանակահատվածը՝ մարտի 4-ից ապրիլի 20-ը
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Նպատակն ու խնդիրները
Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների` բարու և չարի բնութագիրը, զարգացնել տրամաբանությունը, ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողություն, զարգացնել հաղորդակցական կարողությունները
Նախագծի մեկնարկը սկսում ենք հեքիաթների ուսումնասիրությամբ` կարդում ենք, քննարկում, վերլուծում: Առանձնացնում ենք բարու և չարի կերպարների բնութագրերը: Հեեքիաթները ներկայացնում ենք դերերով` նախապես արված դերաբաշխումով:
Ռոդարիական հնարքներ.
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների աղավաղում
- Շուռ տված հեքիաթներ
- Իսկ հետո ի՞նչ եղավ
- Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
- Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
Ուսումնական նյութեր
Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ
Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ