Առասպել Տրնդեզի տոնի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հեթանոսական ժամանակներում հայերը կրակապաշտ են եղել: Տան միջի օջախը համարվում էր սրբազան ընծա: Բոլոր տնեցիները այդ օջախը սիրում էին ու փայփայում, քանի որ առանց կրակի ամբողջ աշխարհը կծածկվի սառը մշուշով:

Այդ պատահեց ցուրտ ձմռանը: Թշնամիների հարձակումից հետո գյուղում զոհվեցին նրա բոլոր քաջ պաշտպանները: Իսկ ով որ ողջ էր մնացել, սարերում գտել էին մի քարայր ու մեջը պահ մտել: Նրանք չէին ափսոսում, որ գյուղում թողել էին իրենց տուն ու տեղ, ունեցվածքը ու անասունները: Եվ միայն մարմանդ կրակով վառվող ածուխը վերցրել էին իրերց հետ ու դրել կարասի հատակիվ: Մի քանի օր ավազակները թափառում էին լեռներով ու սարալանջերով, բայց ոչ մեկին չգտան: Ու երբ որ լռեցին ձիերի դափյունների ձայները ու քամին սարերով մեկ ցրեց խանձվածի հոտը, մարդիկ դուրս եկան քարայրից լույս աշխարհ:

Բայց դրսում մի մութ գիշեր էր: Նրանք սարից ցած իջան իրենց այրված տների մոտ, հողին դրեցին մի դեզ խոտ, մարմանդ կրակով վառվող ածուխից կրակ ստացան, կանգնեցին կրակի չորս կողմը ու ձեռքերը պարզեցին դեպի վառվող կրակը: Իսկ շուտով ծագեց արևի առաջին ճառագայթը ու սկսվեց մի նոր օր, որը հույս էր տալիս ապրելու խաղաղ կյանքով: Այդպիսով, կրակի շուրջը կազմած շրջանակից, ինչպես կենդանացուցուչ օջախից, իր սկիզբն առավ հին Հայաստանի ամենակարևոր տոնը՝ Տրնդեզը: Նրա խորհրդանիշն է՝ խարույկը: Այդ խարույկի վրայով ցատկում են սկսզբում միմյանց ձեռք բռնած սիրահարվածները: Նրանք պետք է ցատկելու ժամանակ ձեռքերը չանջատեն, որ ընտանիքը լինի ամուր և հաջողակ: Հետո ցատկում են չբեր կանայք, որոնք ուզում են երեխա ունենալ, իսկ ամենավերջում ցատկում են բոլոր մնացածները:

Աղբյուրը՝ http://araratbrandy.com/

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s