Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը,  նպաստել սովորողների կարողությունների ձևավորմանը, զարգացմանը։

Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Տերն ու ծառան»,«Բարեկենդանը», «Սուտլիկ որսկանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը»,  «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ»։

Բանաստեղծություններ-«Մանուկն ու ջուրը», «Ամենից լավ տունը», «Թռչունի մտածմունքը», «Կույրերի կարծիքը», «Շունն ու կատուն», «Համբարձման առավոտ», «Գարնան առավոտ», «Աղբյուրը» , «Աշուն», «Երեք խելոք մի հին տաշտով» և քառյակներ:

Գործողությունների ընթացքը

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Նյութերը ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից:

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի ։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը ։Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսներին և ներկայացման մեջ օգտագործում:

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական ռադիոնյութերի փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Ամփոփում՝

Թումանյան են ընթերցում ուսուցիչները

Թումանյանական հերոսների ծեփում կավով

<<Խելոքն ու Հիմարը>> սովորողների աչքերով

Ճամփորդություն Թումանյանի թանգարան

Թումանյանական ընթերցումներ՝ Միքայելյան Եվա

Մխիթարյան Գոհար

Համբարձումյան ԱՆի

Մանվելյան Շուշան

Չալիկյան Դավիթ 

Գաբոյան Աստղիկ

ՎԱրդանյան Ալեք

Բաղադասարյան Մարի

Նազարյան Ռոբերտ

Ղազարյան Արփի

Ընթացքի մեջ

 

 

Աշխատակարգ, փետրվարի 3-7

Փետրվարի 3, երկուշաբթի

8:45-09:00՝Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:20` Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05`Երաժշտություն Продолжить чтение «Աշխատակարգ, փետրվարի 3-7»

Ամենաուրախ Դդմածեսը

Հարավային դպրոցում բոլորն անհամբեր սպասում էին Դդմածեսին։ Ընդհանուր, տոնական պարապմունքին երգ ու պարով, ուրախ տրամադրությամբ սկսեցինք տոնը և շարունակեցինք առատ ու քաղցր սեղանների շուրջ։ Նախապես պատրաստել էինք տոնական Ղափաման և դդմով քաղցրավենիք։