Բարձունքի հաղթահարում. Արզական

Սեպտեմբերի 20-ին Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները հաղթահարեցին բարձունք Արզականում։Մեր նախագծի համաձայն պատրաստեցիքն ճամփորդական պայուսակները, առավոտյան ընդհանուր պարապմունքին մի լավ թարմացանք երգով ու պարով ու ճամփա ընկանք։ Բարձունքն անցնելը հեշտ չէր, բայց բոլոր սովորողները հաղթահարեցին այն մեծ ոգևորությամբ։ Եղանք նեղուցի վանքում, երգեցինք սիրելի շարականներ։ Բնության գրկում նախաճաշելը թարմանոլւ ու ուժերը վերականգնելու ամենալավ տարբերակն էր։ Սովորողները կատարեցին տարածքի մաքրում, խաղացին ազգային խաղեր՝ աչքկապոցի, մուկն ու կատուն։ Ինքներս մեզանից գոհ, բարձր տրամադրությամբ վերադարձանք Երևան։