Մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացումը

Մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացումը բնականոն գործընթաց է, որն աշխատանքի ընթացքում զուգահեռ կատարվում է: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը տալիս է աշխատողին անընդհատ զարգանալու, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն: Կրթահամալիրը բաց է բոլոր առումներով և շատ ճկուն. եթե աշխատողը տեսակով համապատսխանում է կրթահամալիրի կանոններին, ապա հեշտությամբ կարող է ներգրավվել, դառնալ սեբաստացի: Որպես մի խթան՝  կարող ենք նշել սեբաստացիների՝  նորին օգնելու, օղակի մեջ ընդգրկելու, աջակցելու  պատրաստակամությունը: Կարճատև աշխատանքի ընթացքում կարող եմ նշել նախնական կարևոր կետերը, որոնք հեշտացրին մուտքը կրթահամալիր և կարող են դիտարվել որպես զարգացման սկիզբ։

  •  Վերապատրաստում. այս փուլում բոլորիս հանգամանալից ծանոթացրին կրթահամալիրի կանոներին, ֆիզիկական և  մեդիամիջավայրին,ստեղծեցինք բլոգներ և հենց առաջին օրից սկեցինք մեր գրառումները: 
  • Մուտքի ճամբար. Մուտքի ճամբարին  մասնակցելով վերապատրաստվողները ծանոթանում են կրթահամալիրին արդեն  որպես հայացք ներսից: Այստեղ երևում է, որ մանկավարժը կրթահամալիրում հնարավորություն է ստանում զարգանալ տարբեր կողմերով, հատկապես այն մասով, որն իրեն ավելի հետաքրքիր է, համապատասխան նախասիրություններին։ Վերապատրաստվողները սովորում են աշխատել կավով, ծանոթանում են կրթահամալիրի ագարակին, սովորում են ազգաին երգ, երաժշտություն: Այսինքն կարող ենք ասել, որ ի տարբերություն մնացած ուսումնական հաստատությունների՝ կրթահամալիրը մանկավարժական աշխաատողին ոչ միայն առաջարկում է զարգանալ, այլ տալիս է կոնկրետ հարթակ: Այստեղ ուսուցիչների մի մասը ներգրավված է երգչախմբում,  մի մասը հաճախում է գրական ակումբ, Վիգեն Ավետսի քանդակի դպրոց: Նույնիսկ ուսուցիչներից մեկը ոգեշնչվելով երգչախմբի հաճախումներից՝ ստեղծել է իր երգչախումբը արդեն դասարանի ներսում:Այստեղից եզրահանգում, որ ուսուցիչը այն ամենը ինչ սովորում է, ինչով հետաքրքրված է, բերում է դասարան մատուցում է նաև իր սովորողներին:
  • Որպես ուսուցչի զարգացման մի միջոց էլ՝ կարելի է  նշել հենց դասավանդումը: Իր տիրապետած նյութը ավելի լավ է յուրացնում, երբ սովորեցնում է: Կարծում եմ դա պայմանավորված է սովորողների հետ շփումով, ուսուցիչը սկսում է նայել մատուցվող նյութին սովորողների աչքերով, փորձում հասկանալ նրանց աշխարհընկալումը և սովորեցնել նրանց համար հասկանալի մեթոդով և բառերով:

Մանկավարժական աշխատողի հիմնական զարգացումը,  կարծում եմ դասավանդման մեթոդի զարգացումն է, քանի որ տրված տարիքային խմբում գիտելիքների փաթեթը հիմնականում նույնն է,  և աշխատողը պետք է անընդհատ փնտրի ու գտնի այն լեզուն, այն եղանակը, որը սովորողները ամենաարագը են ընկալում :

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացման կարևոր մաս է բլոգը։ Բլոգի բացակայության դեպքում մենք չենք կարող պատկերացում ունենալ, հետևել աշխատողի զարգացմանը։ Կրթահամալիրյան բաց լինելու գաղափարը գործում է նաև այս առումով։ Աշխատողի շաբաթական, ամսեկան և տարեկան հաշվետվությունները հենց ներկայացնում են նրա զարգացումը։ Ամեն նյութի, հոդվածի, նախագծի հետ աշխատողը դառնում է ավելի արհեստավարժ, փնտրում և գտնում է ուսուցման իրականացման, կազմակերպան և ապա ներկայացման ավելի հետաքրքիր, արդյունավետ տարբերակներ։  Բլոգի դրական ազդեցությունը կա նաև սովորողների վրա: Նրանք կարողանում են ինքնուրույն մուտք գործել ուսուցչի բլոգ, օգտվում են տեղադրված նյութերից, կատարում են առաջադրանքներ, ծնողները կարողանում են հետևել օրվա, շաբաթվա անելիքներին, ավելի ուշ ծանոթանալ արդյունքներին: Սովորողները մուտք են գործում նաև կրթահամալիրի կայք, տեղեկանում են կատարվող անցուդարձին: Այս մասին իրենց տեսանյութն են ներկայացնում 2-րդ դասարանի sովորողներ Աստղիկ Գաբոյանը և Անի Համբարձումյանը:

Մանկավարժական աշխատողի կարևոր հատկանիշ է ինքնակրթության ձգտումը, լրացնելու այն բացերը, որոնք առկա են: Որպես կրթահամալիրում նոր աշխատող ՝ ձգտում եմ օգտվել արդեն երակարամյա փորձ ունեցողների աշխոտողների բլոգներից, ընթերցում եմ Դպիր էլեյտրոնային ամսագիրը: Ինձ համար օրինակ է կրթահամալիրի տնօրենի օրագիրը: Ամեն գրի ընթերցումից ծնվում են նոր մտքեր: Օգտվում եմ մեդիագրադարանից, սովորում ենք օգտվել նաև սովորողների հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s